Առողջապահության նախարարությունը հայտարարում է բարձրլեռնային շրջաններում նոր ամբուլատորիաներ կառուցելու մասին: Իսկ Ախալքալաքի շրջանում ընդամենը 3 ամբոլատորիա է նորմալ գործում, իսկ մնացածները մարդկանց տներում են, ինչն օրենքով անթույլատրելի է:
Ախալքալաքի Հասարակական առողջապահության կենտրոնի տնօրեն Ավետ Տոնականյանի խոսքերով՝ մեր շրջանում ըստ օրենքի պետք է առնվազն 62 ամբուլատորիա լինի, սակայն ներկայիս վիճակագրությունը մտահոգիչ է:
«Օրենքով Ախալքալաքի շրջանը պետք է ունենա 62 ամբուլատորիա, բայց հիմա գյուղերը միացրել են իրար և դարձել է 13 ամբուլատորիա, բայց եղածն էլ պետք է անպայման վերանորոգվի: Դրանք կիսախարխուլ վիճակում են: Մեր ունեցած 13-ից նորմալ վիճակում են Վաչիանի, Դիլիսկայի և փոքրիշատե Չունչխայի ամբոլատորիան: Իսկ մնացածները մարդկանց տներում են, բայց ինչ կարող ենք անել», – ասաց Ավետ Տոնականյանը:
Չորս տարի առանց առաջին բուժօգնության
Առողջապահական կենտրոնի գործնեության շրջանակները
Առողջապահության կենտրոնի խնդիրներն ու թերությունները
Ախալքալաքի Հասարակական առողջապահության կենտրոնը Քաղաքապետարանի միջոցով դիմում է գրել Առողջապահության նախարարությանը, որպեսզի 2019 թվականին ևս 5 բժիշկ և 10 բուժքուր նշանակեն: Նախարարությունից պատասխանել են, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում և գործը դեռևս ընթացքի մեջ է:
«Դիմում ենք գրել կոնկրետ՝ Խուլգումո, Բալխո, Դադեշ, Կաջո, Սուլդա, Բեժանո գյուղերում բժիշկներ նշանակելու համար: Ինչպես նաև 10 բուժակի համար: Իրենք գրել են, որ ընթացքի մեջ է, չգիտեմ: Հիմա Նախարարությունից ստացել ենք գրություն, որ 2019 թվականից բարձրլեռնային շրջաններում 400 հատ ամբուլատորիա պետք է կառուցեն, բայց որտեղ պետք է սարքեն գրված չէ»,- նշում է Ախալքալաքի Հասարակական առողջապահության կենտրոնի տնօրենը:
Ախալքալաքի շրջանի 64 գյուղերից ընդամենը 39 գյուղ բուժքույր ունի: Եվ ընդամենը 12 բժիշկ է հսկողություն տանում ամբողջ շրջանում: Եվ մի բժշկին մոտավոր 5-6 գյուղ է հասնում:
Հասարակական Առողջապահության կենտրոնը հիմնականում աշխատում է պատվաստումների վրա: Գյուղերին և քաղաքին անվճար դեղորայք է սպասարկում, իսկ այն ստանում է Վրաստանի Ազգային վերահսկողության կենտրոնից: Կենտրոնը նաև հսկում է գյուղերի բուժքույրերի, բժիշկների գործնեությունը, վերահսկում է վարսավիրանոցների սանիտարահիգենիկ վիճակը: Տարին երկու անգամ մոնիտորինգ է անցկացնում և համապատասխան եզրակացություն ուղարկում Ազգային վերահսկողության կենտրոն:
Աղունիկ Այվազյան