Փետրվարի 28-ին, Ախալքալաքի Մեծահասակների կրթության կենտրոնում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում «Կանանց առողջապահական ծառայությունների հասանելիության բարձրացման ապահովում և քարոզում» ծրագրով, որի երկրորդ փուլում Վրաստանի պետական սկրինինգային կենտրոնն անվճար կամանի Ախալքալաք՝ կանանց համար հետազոտություն անցկացնելու նպատակով:

Ծրագիրն իրականացվում է «Քաղաքացիական հավասարության հարթակ» և «Generation I» հասարակական կազմակերպությունների կողմից։ Այս նախագծի շրջանակներում նախատեսվում է իրականացնել տեղեկատվական հանդիպումներ առաջին փուլում, իսկ երկրորդ փուլում՝ կանանց կրծքագեղձի քաղցկեղի հետազոտություն, վահանաձև գեղձի հետազոտություն, ՊԱՊ (HPV) թեստ(խմբ. արգանդի վզիկի քաղցկեղի ախտորոշման մեթոդ): Թեստն ի վիճակի է հայտնաբերել հիվանդությունը մինչև կլինիկական ախտանիշների ի հայտ գալը. քաղցկեղը զարգանում է 10-15 տարվա ընթացքում, որին նախորդում է հատուկ վիճակ՝ արգանդի վզիկի դիսպլազիա)։ Այս ծրագրին կարող են մասնակցել նաև կանայք Ախալքալաքից և գյուղերից։

Կազմակերպության ներկայացուցիչները խոսեցին Քվեմո Քարթլիի փորձի մասին, որտեղ այս ծրագիրը գործում է արդեն 2 տարի, որի շրջանակներում տեղեկացվել է 1 500 կին, իսկ ավելի քան 500 կին ստացել է սկրինինգային ծառայություններ։ Առաջին տարում հետազոտվել է ավելի քան 400 կին, որոնցից 38-ի մոտ հայտնաբերվել են արգանդի վզիկի խնդիրներ, տարբեր պաթոլոգիաներ և տարբեր մակարդակի քաղցկեղ, իսկ 8 կնոջ մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ՝ 4-ի մոտ՝ առանց ախտանիշների, 4-րդ կարգ։ 2023 թվականին հետազոտվել է մոտ 120 կին, և 10%-ի մոտ ախտորոշվել են տարբեր բարդության առողջական խնդիրներ։

«Անհրաժեշտ է, որ տեղական մակարդակում գոյություն ունենան լրացուցիչ հնարավորություններ, որպեսզի այս ծրագիրն արդյունավետ աշխատի: Սքրինինգային կենտրոնի աշխարհագրական դիրքը, ազգային փոքրամասնությունների դեպքում՝ լեզվական խոչընդոտն է և դրան գումարած գյուղաբնակ կանայք, որոնք հաճախ ֆինանսների հետ կապված խնդիրներ են ունենում: Քաղաքային տրանսպորտը նույնպես երբեմն մեծ դեր է խաղում, այն գոյություն չունի կամ շատ քիչ է, ուստի մեր կազմակերպությունը զբաղվում է ոչ միայն կանանց տեղեկացմամբ և նրանց ծառայություններ մատուցելով, այլ նաև աշխատում ենք տեղի իշխանությունների հետ, որպեսզի ուղղակիորեն իրավապաշտպանություն վարեն այս թեմայի շուրջ, որպեսզի Գենդերային խորհուրդը, տեղական ինքնակառավարման մարմինները կարողանան պլանավորել իրենց բյուջեում և հաշվի առնել այն առանձնահատկությունները, որոնք անհրաժեշտ են սկրինինգային ծրագրի ավելի արդյունավետ աշխատանքի համար», – ասում է Սամիրա Իսմայիլովան:

Նրա խոսքով, աշխատանքի ընթացքում իրենք պարզվել են, որ պետական աուդիտը կենտրոնական իշխանություններին և խորհրդարանին առաջարկել է տեղական ինքնակառավարման մարմիններին ներգրավել կենտրոնական ծրագրերի իրականացմանը, քանի որ դրանք մարզերում անարդյունավետ են։

«Ինձ համար սա նույնպես որոշակի նորամուծություն էր, և այս հանձնարարականում նշվել է վերարտադրողական առողջության ծառայությունը, այս անհրաժեշտությունը նկատել է ոչ միայն մեր, այլ նաև պետական աուդիտը, որը համապատասխան առաջարկություններ է տվել այն կառույցներին, որոնք կարող են ազդել ամբողջ գործընթացի վրա: Քաղցկեղն այսօր ամբողջ աշխարհում ամենաարագ զարգացող, առաջադեմ հիվանդություններից մեկն է: Անվճար սկրինինգային ակցիայի շրջանակներում արգանդի քաղցկեղի սկրինինգն իրականացվում է 25-60 տարեկան տարիքային խմբում: Կանայք կարող են 3 տարին մեկ անգամ անվճար սկրինինգ անցնել, սա արդեն ուղիղ Թբիլիսիում՝ սկրինինգի կենտրոնում։ Ընդամենը 4 սկրինինգ կենտրոն կա։ Նախապես պետք է զանգեն ու գրանցվեն, իսկ երկրորդ կատեգորիան 40-70 տարեկաններն են, անմիջապես մարդկանց սքրինինգը, այս դեպքում էլ պետք է նախապես զանգեն ու գրանցվեն, բայց այս դեպքում 2 տարի հետո կկարողանան կրկին ստուգվել, այսինքն՝ սա այն ժամանակն է, երբ անհրաժեշտության դեպքում կարող եք ստուգվել մոտավորապես այս ժամանակահատվածում, երբ ռիսկային գոտում չեք լինի»,- ասում է «Քաղաքացիական հավասարության հարթակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը։

«Կանանց առողջապահական ծառայությունների հասանելիության բարձրացման ապահովում և քարոզում» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ «Միասնություն բազմազանության մեջ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Վրաստանի ՄԱԿ-ի ասոցիացիայի կողմից՝ ԱՄՆ Միջազգային գործերի գործակալության ֆինանսական աջակցությամբ։ Սքրինինգը կիրականացվի Ախալքալաքում, սակայն գյուղերի կանայք, ովքեր նույնպես ցանկանում են սկրինինգ անցնել, կարող են կապ հաստատել կազմակերպության հետ, և երբ հավաքվի 5-10 հոգանոց խումբ, նրանց կտրամադրվի տրանսպորտ դեպի Ախալքալաք։

Որպեսզի հնարավորություն ունենաք անցնել անվճար հետազոտություն, պետք է նախապես գրանցվեք՝ զանգահարելով այս հեռախոսահամարով՝ 595562505