Լաբորատոր կերպով հաստատվել է, որ մահվան 17 դեպքերը գրիպի վիրուսից են, լրագրողներին այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկողության եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
Ըստ նրա, 100 հազար բնակչի հաշվով հիվանդների թիվը նվազել է, եւ վերջին տվյալներով այն կազմում է 253:
«Մեկ շաբաթից ավելի ակտիվ, 24-ժամյա ռեժիմով աշխատում են 5 առողջապահական հաստատություններ, երկարացվել է նաեւ Քութայիսիում եւ Բաթումիում առաջնային առողջապահական հաստատությունների աշխատանքը: Այս ժամանակաշրջանում հիմնականում տուժել են Աջարիայի, Գուրիայի եւ Իմերեթիի շրջանները: Կարեւոր է կարողանալ կանխարգելել գրիպի բարդությունները վաղ փուլում, ուստի այսօր երկիրն ունի դեղերի բավարար պաշար, որը տրամադրվում է բնակչությանը՝ վիրուսային հիվանդությունների բուժման համար՝ հանրային առողջության կենտրոնների, առաջնային առողջապահական հիմնարկների եւ դեղագործական ոլորտի ցանցի միջոցով:
Վերջին շաբաթվա ընթացքում շարունակում է հիվանդության ցուցանիշի փոքր-ինչ անկման տենդենցը: Գագաթնակետը մեզ մոտ դեկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում էր՝ 100 000 բնակչի հաշվով՝ 277, ինչպես նաև սուր շնչառական հիվանդությունների դեպքում կազմում էր 41% : Հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում հիվանդության ցուցանիշը կազմել է 253 դեպք՝ 100 000 բնակչի հաշվով: Սուր շնչառական հիվանդություններով հոսպիտալացման ցուցանիշը նույնպես նվազել է 31%-ով: Երեխաների հոսպիտալացման ցուցանիշը զգալիորեն նվազել է, այն նվազել է 46%-ից մինչեւ 26%: Միեւնույն ժամանակ, նվազել է շտապօգնության կանչերի եւ բժշկական հաստատություններին դիմելությունը», – նշել է Գամղրելիձեն:
Նյութը՝ interpressnews.ge-ի