Ամբողջ Վրաստանի մասշտաբով 2018 թվականի երեք լավագույն ինովացիոն ֆերմերների թվում է Ախալքալաքից Եղիշե Աղաջանյանը:
Մասնագիտությամբ գյուղատնտես Եղիշե Աղաջանյանը Ախալքալաքի շրջանի Կիրովական գյուղում զբաղվում է շրջանի համար ոչ ավանդական համարվող կտավատի աճեցմամբ և ձեթի արտադրությամբ:
«Բանան չենք աճեցնում, որ վախենանք, ընդամենը կտավատ ենք ցանել»
Կրեատիվ բիզնես մտածելակերպը՝ գործազրկության մրցակից
Եղիշե Աղաջանյանը Զուգդիդում մասնակցել է գյուղատնտեսական ցուցահանդեսի, որտեղ նա ճանաչվել է տարվա լավագույն ինովացիոն ֆերմեր:
«Շատ հետաքրքիր ցուցահանդես էր, մարդիկ շատ էին հետաքրքրվում կտավատի ձեթով, ամենամարդաշատը մեր տաղավարն էր: Մի տարիքով կին մոտեցավ ու միանգամից հասկացավ ինչ արտադրանքի հետ գործ ունի, մասնագիտությամբ դեղագործ էր և ասաց՝ սա սանր է աղիքների համար: Այդ ցուցահանդեսի ժամանակ ինձ ճանաչեցին Վրաստանի լավագույն ինովացիոն ֆերմեր, ես միակ հայն եմ նրանց մեջ»,- ասաց գյուղատնտես Եղիշե Աղաջանյանը:
Վերջինիս կարծիքով՝ գյուղացիները պետք է փորձեն նոր մշակաբույսերի աճեցմամբ զբաղվել և առավել մեծ եկամուտ ստանալ: Հույս ունի, որ հաջորդ տարվանից գյուղացիների գոնե 15 տոկոսը կսկսի կտավատ աճեցնել:
Աղունիկ Այվազյան