6 աշակերտ Ախալքալաքի N4 Դեմիրճյան դպրոցից և 1 աշակերտ Մաջադիա գյուղի դպրոցից ստացել են համակարգիչ, որպես գնահատական բարձր առաջադիմության համար:
Նոյեմբերի 27-ին Ախալցիխեում տեղի ունեցավ “Իմ առաջին համակարգիչ” ծրագրի շրջանակներում համակարգիչների հանձնումը առաջադեմ աշակերտներին։
Ախալքալաքի շրջանից համակարգիչներ ստացել են Ախալքալաքի N4 դպրոցի առաջադեմ սաներ՝ Մարտին Փալանջյանը, Շողիկ Թաթարյանը, Լիլիթ Գաբրիելյանը, Ալբերտ Ալեկյանը, Նաիրա Մկոյանը և Ջուլիետա Սողոյանը, իսկ Մաջադիա գյուղից՝ Հովհաննես Հովականյան։
Սամցխե-Ջավախքից ընդհանուր համակարգիչներ ստացել են 38 աշակերտ։
Համակարգիչներ ստանում են այն 10-րդ դասարանցիները, ովքեր յոթերորդ, ութերորդ և իններորդ դասարաններում ունեցել են 10 միավոր, առանց կլորացնելու։
Կրթության և գիտության նախարարությունը “Իմ առաջին համակարգիչ” ծրագրիը իրականացնում է 2009 թվականից։
Գայանե Ակոջյան