Սուլդա գյուղի մանկապարտեզը երեկ փակվել է մեկ աշխատողի մոտ կորոնավիրուսի հայտնաբերման պատճառով, նույն պատճառով փակվել է նաև Ախալքալաքի թիվ 2 մանկապարտեզի վրացական խումբը:
Այսօրվա դրությամբ, կորոնավիրուսի դեպքերի պատճառով Սուլդա և Վաչիան գյուղերի մանկապարտեզները և քաղաքի մանկապարտեզի մեկ խումբ փակվել են:
Ըստ Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի, թիվ 2 մանկապարտեզը չի փակվել, քանի որ խումբն ունի առանձին մուտք եւ առանձին խոհանոցային պարագաներ:
№2 մանկապարտեզն ունի 5 խումբ՝ 3 հայկական, 1 ռուսական և 1 վրացական:
Ախալքալաքի մունիցիպալիտետի մնացած մանկապարտեզներն աշխատում են սովորական ռեժիմով: