Երկրորդ տարին անընդմեջ հոկտեմբերի 27-ը նշվում է որպես Ուսուցչի ազգային օր։ Ախալքալաքի դպրոցներում տոնը նշվել է հոկտեմբերի 24-ին, քանի որ 27-ը կիրակի է, իսկ մինչ այդ 25-ը և 26-ը նույնպես հանգստյան օրեր էին։

Տարբեր դպրոցներ տոնը նշել են տարբեր կերպ։

Վրաստանի կառավարությունն անցյալ տարի որոշեց, որ ամեն տարի հոկտեմբերի 27-ը նշվելու է որպես Ուսուցչի ազգային օր։ Կառավարության ղեկավարության համաձայն՝ նոր նախաձեռնությունն ուղղված է հասարակության մեջ ուսուցիչների դերի կարևորմանը, նրանց արժևորմանը և ուսուցչի մասնագիտության կարևորության բարձրացմանը։ Ընտրվել է հոկտեմբերի 27-ը, քանի որ այս օրը ծնվել է վրացի ուսուցիչ, Վրաստանում գիտական մանկավարժության հիմնադիր, հրապարակախոս, մանկագիր և հասարակական գործիչ Իակոբ Գոգեբաշվիլին։