Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընտրողների թիվը ժամը 15:00-ի դրությամբ կազմել է 38,8%: Այս մասին տեղեկացրել է ԿԸՀ-ի մամլո քարտուղար Աննա Միքելաձեն` ճեպազրույցի ժամանակ: Ախալքալաքում ընտրությանը ներկայացածների թիվը 36,4% է կազմել:
Ժամը 15:00-ի տվյալներով, ընտրողների ակտիվությունը կազմել է 38,8%, ինչը թվերի տեսքով կազմել է 1 մլն 363 հազար 493 ընտրող: Ամենաբարձր ակտիվությունը գրանցվել է Ամբրոլաուրիում (Ռաճա-Լեչխումի եւ Քվեմո Սվանեթի շրջան), որտեղ վերջին տվյալների համաձայն, ընտրողների 50,01%-ը քվեարկել է: Ամենացածր ակտիվությունը Ծալկայում (Քվեմո-Քարթլի տարածաշրջան) է` ընտրողների 30,3%-ը: Ախալքալաքում ակտիվությունը ներկայիս դրությամբ միջին է:
Ընտրելու իրավունք ունեն 18-ից բարձր Վրաստանի ավելի քան 3,5 միլիոն քաղաքացի: Վրաստանում ընտրությունների համար բաց են ավելի քան 3,7 հազար ընտրատեղամաս եւ 55-ն՝ արտերկրում: