Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների մասնակցությունը կազմել է 26,29%:
Ինչպես ճեպազրույցում հայտարարել է ԿԸՀ-ի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Նաթիա Իոսելիանին, օրվա ընթացքում քվեարկության է գնացել 562 664 ընտրող:
Ամենաբարձր ակտիվությունը կրկին Աջարիայի տարածաշրջանում էր՝ 39,29%, իսկ ամենացածրը՝ Նաձալադևիում 20,04%:
Ըստ ԿԸՀ-ի, ըստ մարզերի ընտրողների մասնակցության ցուցանիշը հետևյալն է. Աջարիա՝ 30,29%, Թբիլիսի՝ 21,9%, Իմերեթի՝ 27,6%, Կախեթի՝ 33,7%, Մցխեթա Մթիանեթի՝ 32,5%, Սամեգրելո Զեմո Սվանեթի՝ 28,6%, Քվեմո Քարթլի՝ 29,2%, Շիդա Քարթլի՝ 33,2%:
Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգով ընտրողների մասնակցությանը, ապա Մթածմինդայում ընտրողների մասնակցությունը կազմել է 22,44%, Վակեում՝ 21,68%, Սաբուրթալոյում՝ 21,07%, Իսանիում՝ 21,55%, Սամգորիում՝ 22,77%, Դիդուբե-Չուղուրեթիում՝ 25,02%, Նաձալադևիում՝ 20,04%, Գլդանիում՝ 20,5%, Թելավի, Ախմետա, Ղվարելի, Լագոդեխիում՝ 33,72%, Մցխեթա, Դուշեթի, Թիանեթի, Կազբեգիում՝ 32,49%, Ռուսթավի, Գարդաբանիում՝ 29,23%, Խաշուրի, Խաշուրի – Քարելիում՝ 33,21%, Զեստափոնի-Տղիբուլի, Թերջոլա, Բաղդաթիում՝ 34,51%, Քութաիսիում՝ 21,83%, Զուգդիդիում՝ 28,58%, Բաթումիում՝ 24,35%, Խելվաչաուրի, Քեդա, Շուախևի, Խուլոյում՝ 39,29%:
Նաթիա Իոսելիանիի հայտարարությամբ՝ քվեարկության գործընթացն անցել է հանգիստ մթնոլորտում և բոլոր տեղամասերը փակվել են ժամը 20:00-ին:
Ըստ Նաթիա Իոսելիանիի, շրջանային ընտրական հանձնաժողովներ ներկայացվել է 12 բողոք և դրանց մեծ մասը հիմնականում կապված էր ընթացակարգային խախտումների հետ: