Ժամը 12:00-ի դրությամբ ամբողջ Վրաստանում քվեարկել է ընտրողների 19.6%-ը, ինչը կազմում է 688 551 մարդ: Ախալքալաքում ակտիվությունը կրկին ամենացածրն է` 15,5%, այսինքն` 5 899 մարդ:
Ախալքալաքում ակտիվության ցուցանիշը տարածաշրջանում ամենացածրն է, Նինոծմինդայում` ժամը 12:00-ի դրությամբ քվեարկել է 18,3%-ը, Ախալցիխեում` 19,4%:
Ողջ Վրաստանում ամենացածր ցուցանիշը շարունակում է մնալ Ծալկայում` 12,2%, Խուլոյում` 14.8%, հաջորդում է Ախալքալաքը` 15,5%-ով: Դեռևս ամենաբարձր ցուցանիշը ցույց է տալիս Ամբրոլաուրին, այնտեղ քվեարկել է ընտրողների 25 տոկոսը, ինչը կազմում է 2907 մարդ: