Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում արդեն քվեարկել են Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող վրացի խաղաղապահները: Այնտեղ երկրորդ փուլը տեղի է ունեցել երեկ` նոյեմբերի 26-ին:
Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ընտրական գործընթացը տեղի է ունեցել խաղաղ միջավայրում, եւ ընտրությունները անցկացվել են համապատասխան ընթացակարգերի համաձայն:
«Աֆղանստանում միայն քվեարկության ընթացքն է իրականացվել: Գործընթացից հետո ընտրական փաստաթղթերը, այդ թվում` ծրարները, որոնցում տեղադրվել են քվեաթերթիկները, կնքվել են եւ արդյունքների հաշվարկը կսկսվի նոյեմբերի 28-ին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների քվեարկության ավարտից հետո», – հայտարարում են պաշտպանության նախարարությունում: