Վրաստանի արդարադատության նախարարը հերքում է տեղեկությունը՝ Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ Վրաստանի քաղաքացիների անձը հաստատող վկայականների պատրաստվող կեղծավորման մասին: ՀԿ-ների ներկայացուցիչները պնդում են, որ իրենք տեղեկացված են Պետական ծառայությունների զարգացման գործակալությունից, սակայն հրաժարվում են անվանել տեղեկատվության հեղինակի անունը:
Այսօր Թեա Ծուլուկիանին մեղադրել է ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք նման բնույթի տեղեկության մուտքի մասին էին հայտնել: Ըստ Թեա Ծուլուկիանու հայտարարության, ՀԿ-ները տեղեկություններ են տարածել Միասնական ազգային շարժման ընդդիմադիր կուսակցության հանձնարարության մասին:
Երեք ազդեցիկ հասարակական կազմակերպություններ՝ «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան», «Միջազգային թափանցիկություն–Վրաստանը» եւ «Արդար ընտրությունների եւ ժողովրդավարության միջազգային միավորումը» այս շաբաթ հայտարարեցին, որ Արդարադատության նախարարության Հանրային ծառայությունների զարգացման գործակալության պաշտոնական ներկայացուցիչը պատմեց գերատեսչության կողմից անձը հաստատող կեղծ վկայականների պատրաստման մասին: Աղբյուրի տվյալների համաձայն, որոնք ՀԿ-ները հրաժարվում են տրամադրել, կեղծ անձը հաստատող վկայականները անհրաժեշտ են ընտրությունները կեղծելու համար, հօգուտ «Վրացական երազանք» իշխող կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլու:
ՀԿ-ի հայտարարության հիման վրա, Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել հնարավոր փաստի առնչությամբ՝ «արտադրել կամ վաճառել է կեղծ ինքնությունը հաստատող վկայականների պատրաստում՝ օգտագործման կամ վաճառահանման նպատակով»:
Միեւնույն ժամանակ, Հանրային ծառայությունների զարգացման գործակալության պետ Սոսո Գիորգաձեն չի բացառել, որ նա կարող է դատական հայց ներկայացնել հասարակական կազմակերպությունների ղեկավարների դեմ:
Նախօրեին դատախազությունը հարցաքննել է «Միջազգային թափանցիկություն – Վրաստանի» եւ «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» գործադիր տնօրեններ՝ Էկա Գիգուրիին եւ Իրմա Պավլիաշվիլիին: ՀԿ-ների ղեկավարները կրկին հրաժարվել են անվանել տեղեկատուի անունը: Սրա հետ մեկտեղ, նրանք կոչ են արել դատախազությանը՝ ստուգել ստացված տեղեկատվությունները:
«Որտեղի՞ց է գալիս այս սուտը, չնայած, ինձ համար պարզ է: Այն բանից հետո, երբ այս ոչ կառավարական կազմակերպությունները չկարողացան և չներկայացրեցին ապացույցներ, քանի որ նրանք իրենք խոստովանեցին, որ ոչինչ չի եղել, կարծիք ձևավորվեց, որ նրանք, հնարավոր է, հանձնարարություն են ստացել «Ազգային շարժումից»՝ ստի մասին: Այս կարծիքն, իհարկե, իրավունք ունի գոյություն ունենալու, բայց ես միևնույն է կարծում եմ, որ այս երեք հասարակական կազմակերպությունները զոհեր են, քանի որ իմ ենթադրությամբ, «Ազգային շարժմանը» անհրաժեշտ էր ոչ կարավարական խոսափող, որպիսի այս սուտը հնչեր ինչ-որ կերպ համոզիչ», – ասաց Ծուլուկիանին:
Արդարադատության նախարարության ղեկավարի խոսքերով, այժմ ՀԿ-ները փորձում են խթանել սկանդալը, քանի որ նրանք չեն կարողանում համոզիչ ապացույցներ տրամադրել՝ իրենց տարածած տեղեկատվության մասին: Այսպիսով, Ծուլուկիանին համոզված է, որ ՀԿ-ները իրենց գցել են բարդ կացության մեջ:
Ըստ Ծուլուկիանու, իշխանությունները պահանջում են հետաքննության շարունակություն, «որպեսզի կեղծիքի փաստը դառնա հասարակության համար ավելի բացահայտ»:
Նախարարը ընդգծեց, որ նման կեղծ տեղեկատվությունները վնասում են պետությանը: Նա նաեւ նշեց, որ ընտրացուցակը ներկայումս «առավել ճշգրիտ եւ կատարյալ է, բոլոր նրանցից,որոնք երբևիցե եղել են», իսկ ԿԸՀ-ն ամեն անգամ ընտրություններն անցկացնում է «առավել պրոֆեսիոնալ»: