Հասարակություն 16 Հունիսի, 2022 • Վրաստանում դպրոցական տարիքի աղջկան ստիպողաբար ամուսնացնելու համար տղամարդ է ձերբակալվել

Ոստիկանությունը բերման է ենթարկել Քվեմո Քարթլիի շրջանի 41-ամյա բնակչին, ով ստիպել է անչափահասին ամուսնանալ։

Տուժածը 16 տարեկան է։ Ըստ ամենայնի, ձերբակալվածը նրա ազգականն է։

Հետաքննության տվյալներով՝ տղամարդը հոգեբանական ճնշում է գործադրել աղջկա վրա՝ պահանջելով ամուսնանալ։ Աշակերտուհին դեպքի մասին անձամբ է հայտնել ոստիկանություն։

Ներքին գործերի նախարարության աշխատակիցները նույն օրը՝ ձեռնարկելով քննչական և դատավարական միջոցառումներ, բերման են ենթարկել մեղադրյալին։

Անչափահասին ուղարկել են ապաստարան, նրա ընտանիքի մի քանի անդամների նկատմամբ խափանման միջոց է կիրառվել՝ սահմանափակիչ օրդեր։

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի ՔՕ 150-11-րդ հոդվածի «ա» կետով (հարկադրանք, ընտանեկան հանցագործություն): Այս հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝