Վրաստանի բնակչության մեծամասնության կարևոր ազգային խնդիրներն են` աշխատանքը և աղքատությունը: Այս մասին հաղորդում են ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) սոցիոլոգիական ուսումնասիրության արդյունքները:
Ըստ հարցումների, աշխատատեղերի բացակայության հարցը մտահոգում է` հարցվածներին և նրանց ընտանիքների 57%-ին, աղքատության հարցը` 29%-ին, Վրաստանի տարածքային ամբողջականության հարցը` 29%-ին, կենսաթոշակային հարցը – 28%-ին, թանկացման հարցը` 26%-ին, առողջապահության հասանելիության հարցը` 20%-ին, աշխատավարձը` 17%-ին, մարդու իրավունքների հարցը` 13%-ին, կրթության հարցը` 12%-ին, Ռուսաստանի հետ հարաբերությունները` 10%-ին:
Վրաստանում հարցվածների 68%-ը համարում է իրեն զբաղված, 32%-ը` գործազուրկ է և փնտրում է աշխատանք:
Հարցվածների 19 տոկոսը կարծում է, որ բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ կարող է «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» դաշինքը, 12%-ը կարծում է, որ՝ «Միացյալ Ժողովրդավարական շարժում», 6%-ը` «Միասնական ազգային շարժում», իսկ 41 տոկոսը չունեն այդ հարցի պատասխանը:
Նշենք, որ սոցիոլոգիական ուսումնասիրությունը անցկացվել է ողջ Վրաստանում 2015 թվականի նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 7-ը: Ներկայացված հարցման հիման վրա, անմիջական հարցազրույցների միջոցով, հարցվել է 1881 մարդ: Հետազոտության արդյունքների տատանումները գնահատվում է 1,8%-ով:
NDI հետազոտությունը ֆինանսավորվել է Շվեդիայի զարգացման և համագործակցության միջազգային գործակալությունը (SIDA), իսկ հարցումները անցկացրել է Կովկասյան ռեսուրսների հետազոտական կենտրոնը (CRRC-Վրաստան):
Էդիտա Բադասյան