Ըստ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, 23.41-ի դրությամբ առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է քվեների 61․63%, որին հաջորդում է «Հայաստան» դաշինքը 17.87%-ով, երրորդը՝ «Պատիվ ունեմ» դաշինքն է 5.88%-ով։

4-րդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է 5.05%-ով։

Հաշվառվել են 129 տեղամասից ստացված տվյալները՝ 24,254 քաղաքացու ձայն։ Հիմնականում հայտնի են գյուղական համայնքներում քվեների հաշվարկի տվյալները։

20:00-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերը։ Ընթանում է ձայների հաշվարկը։