Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դպրոցականների ձմեռային արձակուրդի օրերի մասին։
Այս տարի ուսումնական պրոցեսը սկսվեց սեպտեմբերի 17-ին և կավարտվի հունիսի 14-ին։
Ուսումնական տարին բաղկացած է 173 ուսումնական օրից, I սեմեստրը՝ 74, II-ը` 99 ուսումնական օրից։
Ըստ նախարարության տվյալների, ձմեռային արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 31-ին, սակայն քանի որ 31-ին նախորդող օրերը շաբաթ-կիրակի է, կարելի է ասել, որ աշակերտները ազատ կլինեն վայելելու ձմեռային օրերը դեկտեմբերի 29-ին։ Արձակուրդները կավարտվեն 2019 թ.-ի հունվարի 14-ին:
Սուրբ Հարության տոնի կապակցությամբ արձակուրդները կլինեն ապրիլի 26-ից ապրիլի 29-ը, իսկ գարնանային արձակուրդները կսկսվեն մարտի 8-ից և կշարունակվեն մինչև մարտի 15-ը։