Ախալքալաքի մունիցիպալիտետում կարանտինի անցած 7 նախադպրոցական հաստատություններից 6-ն արդեն դուրս են եկել կարանտինից, իսկ մեկը դեռ մնում է կարանտինում։ Չնայած, որ մանկապարտեզներն ու դպրոցները փակ չեն, հաճախելիությունը շատ ցածր է։
Փետրվարի 5-ից կարանտինի էին անցել Ախալքալաքի թիվ 1, թիվ 2 և թիվ 3 մանկապարտեզները, ինչպես նաև Խանդո, Բարալեթ և Ազավրեթ գյուղերի մանկապարտեզները և փետրվարի 12-ից վերսկսել են իրենց աշխատանքը։ Նրանք անցել էին կարանտինի, քանի որ դիտարկվում էր 40% -ից ցածր հաճախելիություն:
Երեկ՝ փետրվարի 13-ի դրությամբ, կարանտինի մեջ է միայն Վաչիան գյուղի մանկապարտեզը։ Նշենք, որ Վաչիան գյուղի նախադպրոցական հաստատությունը, երկու աշակերտի մոտ կարմրուկի ախտորոշման պատճառով, փետրվարի 9-ից 16-ը փակվել էր կարանտինի նպատակով։
«Վաչիանը թողել ենք, քանի որ երկու հիվանդ երեխաների մոտ ինկուբացիոն շրջանը դեռ չի անցել: Սա անհրաժեշտ է, որպեսզի մենք համոզվենք, ավելի ապահով լինենք»,- ասում է Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնի (ՀԱԿ) տնօրեն Սիրանուշ Տոնականյանը։
Չնայած մանկապարտեզներն արդեն դուրս են եկել կարանտինից, հաճախելիությունը, միևնույն է ցածր է, ծնողները նախընտրում են երեխաներին թողնել տանը, տարբեր վիրուսներով չվարակվելու համար։
Նույն իրավիճակն է նաև մունիցիպալիտետի դպրոցներում: Նրանք աշխատում են, բայց դպրոցներում հաճախելիությունը ցածր է:
Սիրանուշ Տոնականյանի խոսքով, հաճախելիությունը ցածր է ոչ թե այն պատճառով, որ բոլորը, ովքեր բացակայում են, հիվանդ են, այլ պարզապես ծնողները, իրենց երեխաներին, չեն ուղարկում վարակից խուսախելու համար։