Առատ ձյան պատճառով պետական նշանակության Մցխեթա Ստեփանծմինդա Լարս ճանապարհի Գուդաուրի -Կոբա հատվածում կան սահմանափակումներ, ասվում է Վրաստանի ավտոճանապարհների գործակալության կայքում:
Ըստ գործակալության տվյալների, կցորդով և կիսակցորդով մեքենաների շարժումն արգելված է, իսկ մնացած բոլոր տեասակի մեքենաների համար երթևեկությունն ազատ է:
«Կազբեգի-Վերին Լարս» մաքսային անցակետն այժմ միակ գործող անցակետն է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին: