Այսօրվանից վերսկսվում է խորհրդակցություններն ընդդիմադիր կուսակցությունների միջև: Կուսակցությունների առաջնորդները ժամը 14:00-ին կհավաքվեն Լեյբորիստական կուսակցության գրասենյակում:
«Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից՝ Սերգեյ Կապանաձեի հայտարարությամբ, իշխանությունները պետք է իրագործեն մարտի 8-ի համաձայնագրի երկու մասերը, եթե դա տեղի չունենա, ապա անհրաժեշտ կլինի համարժեք պատասխան:
«Մենք բազմաթիվ հարցեր ունենք քննարկելու: Մեզ համար կարևոր է, որ համաձայնությունը կյանքի կոչվի: Իշխանությունները պետք է իրագործեն համաձայնագրի երկու մասերը: Այդ դեպքում, դա երկրի համար լավ կլինի: Եթե չիրագործեն, բնականաբար, անհարժեշտ կլինի արձագանքել: Մենք կքննարկենք այդ ռազմավարությունը: Այսօրվանից կշարունակվեն խորհրդակցություններն ընդդիմադիր կուսակցությունների միջև»,- ասել է Սերգեյ Կապանաձեն