Վրաստանի ԿԸՀ նախագահի թեկնածուների ընտրության համար հանձնաժողովին 11 հայտադիմում է ներկայացվել: Ըստ «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» նախագահ Նիկոլոզ Սիմոնիշվիլիի, 11 թեկնածուներից 8-ն անցել են հարցազրույցի փուլ:
«Նախագահության համար 11 հայտադիմում է ներկայացվել, նրանցից 8-ն անցել են հարցազրույցի փուլ, երեքին մերժել են անընթեռնելի փաստաթղթեր ներկայացնելու պատրվակով: Անդամակցության 17 հայտ է ներկայացվել, նրանցից մեկը չի անցել հարցազրույցի փուլ (կար միայն հայտադիմումն՝ առանց փաստաթղթերի), իսկ 16-ն անցել են: Լավ նորությունն այն է, որ Հանրային հեռարձակողը պատրաստ է հարցազրույցների ուղիղ հեռարձակումը տրամադրել (ենթադրաբար՝ վեբ-կայքում), և մենք աշխատում ենք տեխնիկական մանրամասների վրա», – ասել է Սիմոնիշվիլին:
Թեկնածուների անունները կհայտարարվեն այսօր, իսկ հարցազրույցի փուլը կսկսվի ժամը 14:00-ին: