Վրաստանի «Energo Pro Georgia» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին ժամը 11:00-ից 18:00-ը պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով առանց էլեկտրաէներգիայի կմնան՝ Ախալքալաքի շրջանի Տուրցխ և Ղադոլար գյուղերի, Նինոծմինդայի շրջանի Գորելովկա և Սիրկվա գյուղերի 2 580 բաժանորդ։
Ժամը 12:00-ից 18:00-ը հոսանք չեն ունենա Բորժոմի շրջանի գյուղ՝ Ցիխիսջվարի, Անդեզիտի, Դվիրի և շրջակա գյուղերում։
Առանց էլեկտրաեներգիայի կմնան Ասպինձայի 303 բաժանորդ։ Ժամը 11:00-ից 18:30-ը կհոսանքազրկվեն Խիզաբավրա, Սարո և Նիժգորի գյուղերը։
Վերականգնման աշխատանքների ավարտին էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: