Այսօր, Կենտրոնական ընտրական հանձնառողովի նիստից հետո ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիան կստորագրի առաջի փուլի վերջնական արձանագրությունն ու արդեն հայտնի կդառնա ընտրությունների երկրորդ փուլի օրը:
Այսօր, ժամը 13:00 -ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի կունենա նիստ: Նիստի ժամանակ քննարկվելու է երկրորդ փուլի կանոնները, միջոցառումների գրաֆիկը, քվեաթերթիկների տեքստը և այլն:
Վերջնական արձանագրությունների հրապարակումից երկու շաբաթ հետո կնշանակվեն ընտրությունների օրը: Եթե ԿԸՀ-ը վերջնական արձանագրությունը հրապարակի այսօր, համապատասխանաբար, երկրորդ փուլը կնշանակվի նոյեմբերի 28-ը:
Նոյեմբերի 28-ը չորեքշաբթի է, և ընտրությունները այդ օրը նշանակման դեպքում, այն կհայտարարվի հանգստյան օր: