Վրաստանի «Energo Pro Georgia» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-ին պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով առանց էլեկտրաէներգիայի կմնան՝ Ախալքալաքի շրջանի Տուրցխ, Բուռնաշեթ, Ղադոլար, Լումատուցխ գյուղերի շուրջ 711 բաժանորդ:

Նոյեմբերի 14-ի առավոտյան 11:00-ից մինչեւ 18:00-ն ընկած ժամանակահատվածում Ախալքալաքի շրջանի Տուրցխ, Բուռնաշեթ, Ղադոլար, Լումատուցխ գյուղերի 711 բաժանորդներ կհոսանքազրկվեն:

Ժամը 11:00-ից մինչև 18:00-ն էլեկտրաէներգիայի մատակարարումը կդադարեցվի նաև Ախալցիխեի և Ադիգենի շրջանի մի շարք գյուղերում: Ավելի քան 2 484 բաժանորդ կմնա առանց հոսանքի:

Ժամը 11:00-ից մինչև 18:00-ն էլեկտրաէներգիայի մատակարարումը կդադարեցվի նաև Ասպինձայի շրջանի Խիզաբավրա, Նիժգորի և Սարո գյուղերում: 303 բաժանորդ կմնա առանց հոսանքի:

Վերականգնման աշխատանքների ավարտին էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: