Վերջին մեկ օրում Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 595 դեպք, որից 563-ը գրանցվել է Թբիլիսիում: Այս մասին հայտնել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործադիր շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիչինավան:
Դեպքերի քանակով երկրորդ տեղում է Աջարիան, որտեղ վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավարակի 389 նոր դեպք: Հաջորդը Իմերեթին է, որտեղ գրանցվել է 335 նոր դեպք:
Կորոնավիրուսի վիճակագրությունը հետևյալն է. Թբիլիսի՝ 563, Աջարիա՝ 389, Իմերեթի՝ 335, Քվեմո-Քարթլի՝ 77, Շիդա-Քարթլի՝ 69, Գուրիա՝ 53, Սամեգրելո-Զեմո-Սվանեթի՝ 42, Կախեթի՝ 17, Մցխեթա-Մթիանեթի՝ 26, Սամցխե-Ջավախք՝ 24, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո-Քարթլիում՝ 0:
Այսօրվա դրությամբ Վրաստանում կորոնավարակի 12 007 ակտիվ դեպք կա, որից 1 584 պացինտ բուժում է ստանում Թբիլիսիում, իսկ 646-ը՝ Աջարիայում:
Այսօրվա դրությամբ 381 պացիենտի վիճակը գնահատվում է ծանր, արհեստական շնչառական ապարատին է միացված 77 պացիենտ:
Կովիդ-հյուրանոցներում են գտնվում 1848 մարդ, իսկ տնային պայմաններում բժիշկների հսկողության ներքո է գտնվում 7 164 պացիենտ:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավարակից մահացել է 6 պացիենտ, իսկ ընդհանուր մահացածների քանակը երկրում կազմում է 178: Ապաքինվել է 9 401 մարդ, որից 398-ը վերջին օրվա ընթացքում: