Այսօր կորոնավիրուսային հիվանդության բացահայտված 3 443 դեպքերից 1 318-ը հաստատվել է Թբիլիսիում, 512-ը՝ Աջարիայում, 562-ը՝ Իմերեթիում, – այս մասին հայտնել է Միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան:
Նրա տեղեկատվությամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 37 մարդ, որից 19-ը Թբիլիսիում, 9-ը՝ Աջարիայում, 6-ը Իմերեթիում, 1-ը՝ Շիդա Քարթլիում, 1-ը՝ Քվեմո-Քարթլիում և 1-ը՝ Սամցխե-Ջավախքում: Փետրվարի 26-ից մինչև օրս Վրաստանում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 815 մարդ:
«3 443 նոր դեպքերից, որոնց մոտ վարակ է հաստատվել, մայրաքաղաքում և շրջաններում բաշխվել է հետևյալ կերպ. 1 318 դեպք հաստատվել է Թբիլիսիում, 512-ը՝ Աջարիայում, 562-ը՝ Իմերեթիում, 163-ը՝ Քվեմո Քարթլիում, 178-ը՝ Շիդա-Քարթլիում, 64-ը՝ Գուրիայում, 368-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 85-ը՝ Կախեթիում, 54-ը՝ Մցխեթա-Մթիանեթիում, 106-ը՝ Սամցխե-Ջավախքում, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 33-ական դեպք», – հայտնել է Բերդիա Սիճինավան: