Օգոստոս և սեպտեմբեր ամիսների ընթացքում զգալի ավելացել է Սամցխե-Ջավախքում վարորդական իրավունք ստացած անձանց թիվը։ Եթե հունիս-հուլիս ամիսների ընթացքում վարորդական վկայական են ստացել 22 անձ, ապա 22+ը ստացել է միայն օգոստոս ամսին, իսկ 26-ը՝ սեպտեմբերին։
Այսպիսով՝
Սամցխե-Ջավախքում օգոստոս ամսին վարորդական իրավունք է ստացել 22 մարդ, որից 13 տղամարդ, 8 կին, ևս մեկի սեռը նշված չէ։ Նրանք բոլորը Վրաստանի քաղաքացիներ են:
Քննություններին մասնակցել են՝ 17, 18, 19, 21, 22, 24, 27, 31, 33, 37 և 38 տարեկան անձիք։
Սեպտեմբեր ամսին վարորդական իրավունք է ստացել 26 քաղաքացի՝ 8 կին և 18 տղամարդ։ Վարորդական իրավունք ստացած կանանցի մեկը Ռուսաստանի քաղաքացի է, իսկ մյուսները՝ Վրաստանի:
Քննություններին մասնակցել են՝ 17, 19, 20, 22, 25, 33, 34, 39, 42, 43, 49 և 54 տարեկան անձիք։
Ստորև Ձեզ ենք ներկայացնում հունվար-մայիս ամիսների վիճակագրությունը.
2022 թվականի հունվարին Սամցխե-Ջավախքում վարորդական իրավունք է ստացել 137 մարդ, այստեղից՝ 74-ը տղամարդ, 63-ը՝ կին։ Ամենաշատ վարորդական իրավունք ստանալու համար դիմել և այն ստացել են 17-ամյա տղաները՝ 34 հոգի:
Փետրվարին վարորդական իրավունք է ստացել 204 մարդ, որից 133-ը՝ տղամարդ, 70-ը՝ կին, մի անձ չի նշել սեռը։ Ամենաշատ վարորդական իրավունք են ստացել 17 տարեկան տղաները՝ 59 հոգի։
Մարտին Սամցխե-Ջավախքում վարորդական իրավունք է ստացել 204 մարդ, որից 105-ը՝ տղամարդ, 98-ը՝ կին, մի անձ սեռը չի նշել։ Այստեղից վարորդական իրավունք են ստացել 17 տարեկան՝ 36 տղաներ և 18 տարեկան՝ 13 աղջիկներ, մյուս տարիքային խմբերից մեքենա վարելու իրավունք ստացել է 10-ից պակաս մարդ։
Ապրիլին վարորդական իրավունք է ստացել 169 մարդ, այդ թվում՝ 82 կին և 86 տղամարդ, մի անձ չի նշել սեռը։ Վիճակագրության համաձայն՝ ամենամեծ տարիքային խումբը, որի դեպքում քննությունը հանձնել ու վարորդական իրավունք են ստացել 17 տարեկան տղաներ։
Մայիսին Սամցխե-Ջավախքում վարորդական իրավունք է ստացել 69 մարդ, այդ թվում՝ 43 կին և 26 տղամարդ։ Ըստ տարիքային խմբի՝ ամենաշատը վարորդական իրավունք ստացել են 17 տարեկան տղաները՝ 11 հոգի։
Հունիս ամսում վարորդական իրավունք է ստացել 8 տղամարդ։
Հուլիս ամսում վարորդական իրավունք է ստացել 14 քաղաքացի՝ 4 կին և 8 տղամարդ, ևս մեկը սեռը չի նշել։
Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 25-ից տեսական և հատուկ հարթակում գործնական քննությանն ավելացվել է պարտադիր քննություն՝ քաղաքում իրական պայմաններում մեքենա վարելը։