Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի 1 դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 3 819: Ընդ որում 302-ը՝ Ախալքալաքում, 134-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 32 նոր դեպք։
Ադիգենի` 7,
Ախալցիխե` 9,
Բորժոմի` 10,
Ասպինձա` 5,
Ախալքալաքում` 1 և
Նինոծմինդայում` 0:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 675 անձ:
Ախալցիխեում՝ 218,
Բորժոմիում՝ 211,
Ադիգենում՝ 77,
Ասպինձայում՝ 62,
Ախալքալաքում՝ 97,
Նինոծմինդայում՝ 10:
Կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում։
COVID հյուրանոցում՝ 29 մարդ, իսկ COVID կլինիկայում՝ 135 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 183 մարդ, գրանցվել է մահվան մեկ դեպք, Ադիգենի մունիցիպալիտետում։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 2413, մահվան դեպքերը՝ 41։
Այս պահի դրությամբ սպասվում է 151 թեստի պատասխան։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 58 անձ, ընթանում է փորձաքննություն։