Աշխաբադում ծանրամարտի, գերքաշային կարգում, աշխարհի առաջնության եզրափակիչ օրն է: Այս քաշային կարգում Վրաստանը ներկայացնում են ծանրորդներ՝ Լաշա Տալախձեն և Իրակլի Թուրմանիձեն :
Պոկում վարժությունում ձեռք բերած բրոնզե մեդալից հետո, Իրակլի Թուրմանիձեն վնասվածքի պատճառով դուրս է մնացել ասպարեզից:
Օրվա առաջին մեդալը Վդաստանի համար նվաճեց Իրակլի Թուրմանիձեն պոկում անվանակարգում (203 կգ), նվաճելով բրոնզե մեդալ:
Լաշա Տալախաձեն պոկում վարժության առաջին փորձի ժամանակ բարձրացրել է 207 կգ և պոկում վարժությունում ապահովել ոսկին:
Երկրոդ փորձում Տալախաձեն հաղթահարել է 212 կիլոգրամն և գրանցել աշխարհի ռեկորդ:
Երրորդ փորձում Տալախաձեն կրկին զարմացրել է բոլորին՝ բարձրացնելով 217 կիլոգրամ, և բարելավել սեփական ռեկորդը, որը գրանցել էր մի քանի րոպե առաջ:
Այժմ Աշխաբադում սկսվել են գերքաշային ծանրամարտիկների ելույթները՝ հրում վարժությունում:
Նյութի աղբյուրը՝ 1tv.ge