Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին փուլի արդյունքների ամփոփումից անմիջապես երկու շաբաթ հետո՝ բացառված չէ, որ քվեարկությունը տեղի ունենա աշխատանքային օրվա ընթացքում:
Հոկտեմբերի 28-ի քվեարկության արդյունքների համաձայն, Վրաստանի նախագահի 25 թեկնածուներից ոչ մեկը հաղթանակի համար անհրաժեշտ 50%+1 ձայն չի հավաքել: Երկրորդ փուլին կմասնակցեն՝ անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին (38,64%), ում սատարում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը եւ 11 ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած՝ «Միասնական ազգային շարժման» անդամ Գրիգոլ Վաշաձեն (37,73%)՝ առաջադրված «Ուժը միասնության մեջ է» դաշինքի կողմից:
«Ամսաթվի մասին որոշումը ԿԸՀ-ն է կայացնում: Եթե ընտրությունների արդյունքների ամփոփումը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ընտրությունները կանցնեն ոչ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ եթե՝ աշխատանքայինի հետ, ապա աշխատանքային օրվա ընթացքում: Ամսաթիվը փոխվում է: Օրենքի համաձայն, խիստ որոշված է, որ ընտրությունների առաջին փուլը պետք է տեղի ունենա կիրակի օրը, սակայն երկրորդ փուլի հետ կապված նման գրառումներ չկան: Հետեւաբար, նախօրոք ասելն անհնար է», – նշել է Միքելաձեն:
Օրենսդրության համաձայն, շրջանային ընտրական հանձնաժողովները պետք է ամփոփեն ընտրությունների արդյունքները ընտրատարածքներում, ոչ ուշ, քան մինչև ընտրությունների օրը 11 օրվա ընթացքում, այսինքն` մինչև նոյեմբերի 8-ը: Ըստ Միքելաձեի, նախօրեին՝ նոյեմբերի 7-ին, շրջանային հանձնաժողովները ամփոփել են ընտրությունների արդյունքները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների արդյունքները կհրապարակի նոյեմբերի 17-ից ոչ ուշ: Դրանից անմիջապես հետո նշանակվելու է ընտրությունների երկրորդ փուլը: Երկրորդ փուլը պետք է տեղի ունենա ուղիղ երկու շաբաթում՝ ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո», – նշել է նա:
Չնայած այն հանգամանքին, որ շրջանային հանձնաժողովները ամփոփել են արդյունքները, ԿԸՀ-ն չի կարող հրապարակել ընտրությունների վերջնական արդյունքները, մինչ դեռ շարունակվում են տարբեր օրենսդրական ընթացակարգեր: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է բողոքների քննարկմանը:
«Երբ այս օրենսդրական ընթացակարգերը կավարտվեն, ԿԸՀ-ում կանցկացվի նիստ, կամփոփվեն ընտրությունների արդյունքները, նաեւ կարգադրության համաձայն կնշանակվի ընտրությունների երկրորդ փուլը», – ասել է Միքելաձեն:
Օրենսդրության համաձայն, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ոչ ուշ, քան դեկտեմբերի 2-ը: