Վրաստանի ԿԸՀ-ն փորձարկում է ընտրական գործընթացների նոր տեխնոլոգիաները, որոնք կարող են կիրառվել աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններում:
Փորձարկումը, որն ամբողջ ընտրական ցիկլի իմիտացիա է, տեղի է ունենում այսօր՝ ԿԸՀ-ի Թբիլիսիի գրասենյակում: Քվեարկության գործընթացը սկսվել է 08:00-ին և կավարտվի 20:00-ին: Դրան մասնակցում է 822 ընտրող:
Առաջարկվող նորամուծությունների շարքում` էլեկտրոնային քվեարկությունը (e-voting), որը ենթադրում է ընտրատեղամասերում էլեկտրոնային քվեարկության քվեաթերթիկների համար սարքերի կամ սկաներների օգտագործումը:
Այսօրվա փորձարկման մասնակից դարձած ընտրողները նույնականացվում են ընտրատեղամասի մուտքի մոտ՝ հատուկ սարքավորման միջոցով: Դրանից հետո գրանցողի կողմից քաղաքացիների ինքնությունը վերստուգվում է: Վերջինս նաև սկանավորում է ընտրողին տրված քվեաթերթիկի շտրիխ-կոդը: Շտրիխ-կոդը վերասկանավորվում է նախքան քվեաթերթիկը քվեատուփում տեղադրելը, երբ քաղաքացին արդեն կատարել է իր ընտրությունը:
Քվեաթերթիկը քվեատուփ է ընկնում առանց շտրիխ-կոդի: Այսպիսով, անհնար կլինի պարզել, թե ում օգտին է քվեարկել կոնկրետ ընտրողը: Միևնույն ժամանակ, հեշտ կլինի պարզել, եթե քվեաթերթիկը դուրս բերվի ընտրատեղամասից: Անգամ հայտնի կլինի, թե որքան ժամանակ է քվեաթերթիկը մնացել քաղաքացու ձեռքում` գրանցողի տված պահից մինչ դրա քվեատուփ գցելը: