Սաթխայի եկեղեցու քարերը, որոնք մինչև հիմա դեռ ուսումնասիրված չեն, Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունը կհանձնի Վրաստանի ազգային թանգարանին։

8 հատված, որոնք նախարարությունը համալիրում բացահայտել է ընթացիկ հնագիտական պեղումների ժամանակ, արդեն իրենց տեղն են գտել Շալվա Ամիրանաշվիլիի անվան արվեստի թանգարանում, կավելացվեն պաշտպանված ցուցանմուշներին և ժամանակի ընթացքում Էքվթիմե Թաղաշվիլիի կողմից XX-րդ դարի սկզբների Բոլնիսիից Թբիլիսի բերված եկեղեցու քարերի շարքում։

satxe khorani pater

Քարե դեկորատիվ բեկորները Սաթխայի եկեղեցու խորանի վերևի աջ մասի բեկորներն են, որոնց վրա էլ տառեր են փորագրված։ Փոքրիկ բեկորը, որի վրա փորագրված է ժամանակահատվածը (1171 թ.) և այն վերջնական հաստատում է Քվեմո-Քարթլիի եկեղեցու և դրա խորանի պատերի ամբողջ խմբի ժամանակագրությունը և վերջնական հաստատում է այն, որ եկեղեցու պատերի վրա կատարած գրառումները թագավոր Գիորգիի մասին, որն էլ մինչև հիմա նույնացվել էր Գիրոգի-Լաշաի հետ, իրականում թագավոր Գիորգի երրորդն է։

Եկեղեցու խորանի նոր հայտնաբերված մասնիկների վրա կարդացվում է հետևյալ տարեթիվը՝ 1171 թ․ և տարբեր տառեր։ Քարերի վրա փորագրված տառերը կարդացել է Թամազ Գոգոլաձեն, իսկ տարեթիվը հաստատել է պատմաբան՝ Թեմուր Ջոջուան։

Վանական համալիրի վերականգնման գործընթացը արդեն 5 ամիս է Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունը և «Սաղդրիսի կոմիտե»-ի անդամները համատեղ նախաձեռնությամբ են իրականացնում։ Վերանորոգումը նախարարության և „RMG GOLD“ ընկերության ֆինանսավորմամբ է իրականացվում։ Ըստ
Ճարտարապետ-ռեստավրատոր Գոգոթուր Միսրիաշվիլիի նախագծային փաստաթղթերի V-X-րդ դարաշրջանի տաճարի պատմական տեսքը կվերականգնվի։