Ապրիլի 3-ի երեկոյան Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ և Անմահ պատարագ: Ճրագալույցի օրը կարապետ է լինում Հարության տոնին: Հայ եկեղեցին հոգևոր պաշտոն է կատարում:
Պահոց շրջանը, որ նախորդում է Սուրբ Ծննդյանը, ավարտվում է հենց Ճրագալույցի Սուրբ Պատարագին մասնակցությամբ:
Ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: «Ճրագալույց» անունը ծագել է «ճրագ լուցանել» արտահայտությունից, որ նշանակում է ճրագ վառել, մոմ վառել:
Հայ եկեղեցին տարվա մեջ երկու անգամ է երեկոյան Սուրբ Պատարագ մատուցում՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատկի ճրագալույցներին:
Ճրագալույցի Պատարագի ավարտին հավատացյալները եկեղեցու կանթեղներից մոմ կամ ճրագ են վառում և տանում իրենց տները լուսավորելու:
Այն խորհրդանշում է Աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը, Բեթղեհեմյան աստղի լույսը, որը առավել էր, քան արեգակը, որովհետև ցերեկով էլ էր երևում, և որը մոգերին առաջնորդեց դեպի ճշմարիտ Լույսը՝ դեպի Մանուկ Հիսուսը:
Եկեղեցական կյանքում նվիրագործված ավանդության համաձայն՝ նոր օրն սկսվում է տվյալ օրվա երեկոյից (սկսած ժամը 18.00-ից): Ըստ Հայոց եկեղեցու կանոնների, Սուրբ Զատկին նախորդող օրը՝ ճրագալույցի Պատարագի ընթացքում, եկեղեցին ավետում է բարի լուր՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:
Քրիստոս հարյավ ի մեռելոց, Մեզ և Ձեզ մեծ ավետիս