Նոյեմբերի 3-ի կեսօրին նախկին զինվորական ավանում էլեկտրամատակարարումը դադարեցվեց: Երեկոյան ավանի մի մասում այն վերականգնվեց, սակայն մնացած մասը նորից մնաց առանց էլեկտրական հոսանքի: Ավանի երկու տրանսֆորմատորներից մեկը շարքից դուրս էր եկել:
«Էներգո Պրո Ջորջիա» էներգոբաշխիչ ընկերությունում մեզ ասացին, որ տրանսֆորմատորը շուտով կբերեն, սակայն նրա տեղադրման աշխատանքները կսկսվեն կիրակի առավոտյան: Այսօր տրանսֆորմատորը տեղադրելուց հետո էլեկտրամատակարակումը զինվորական ավանում կվերականգնվի: