Նինոծմինդայի Գավառագիտական թանգարանում անցկացվեց միջոցառում նվիրված Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին:

Միջոցառումը կազմակերպել էր Նինոծմինդայի №2 դպրոցը, որին մասնակցում էին 3-րդ դասարանի աշակերտները:
Դպրոցի սաները միջոցառման ժամանակ արտասանեցին բանաստեղծություններ, ինչպես նաև երգեցին երգեր:

Ինչպես պատմեց 3-րդ դասարանի աշակերտների դասվար Սոնա Շահինյանը, նրանք հատուկ են ընտրել միջոցառման վայրը, որպեսզի երեխաները միևնույն ժամանակ կարողանան թանգարանում էքսկուրս անել:

«Մենք միշտ կհիշենք նրանց արարքը, այն մեծ գործը, որը նրանք արեցին մեզ համար: Այսօր ես ուզում եմ շնորհավորել վետերաններին և առհասարակ մարդկանց հաղթանակի օրվա կապակցությամբ, մաղթելով նրանց առողջություն»,- ասաց նա:

Միջոցառման ավարտին թանգարանի տնօրենը երեխաների համար պատմական էքսկուրս անցկացրեց: Երեխաները ուշադիր լսում էին, իրենք ևս մասնակցելով էքսկուրսիային: Թանգարանի տնօրենը երեխաներին ներկայացրեց պատերազմի տարիների նկարներ և փաստաթղթեր, ինչպես նաև վետերանների անձնական իրերից:

Բորիս Ղարսլյան