Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Ախալքալաքի ընտրատարածքում բոլոր 70 ընտրատեղամասերի արձանագրությունները: Այս նախնական տվյալների համաձայն, Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է 59,46 %, Գրիգոլ Վաշաձեն՝ 23,31 %, իսկ Դավիթ Բաքրաձեն` 14,81%:
ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն, 2018 թվականի նախագահական ընտրություններում Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է 38,64%, երկրորդ տեղը զբաղեցնում է Գրիգոլ Վաշաձեն՝ 37,74%, իսկ Դավիթ Բաքրաձեն` 10,97%: Թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել հավաքել ձայների ավելի քան 50%-ը, ինչը կանխատեսում է երկրորդ փուլ:
Ախալքալաքի մունիցիպալիտետում ձայների համար պայքարը գնում էր երեք թեկնածուի՝ Սալոմե Զուրաբիշվիլիի, Գրիգոլ Վաշաձեի և Դավիթ Բաքրաձեի միջև: Առավել մեծ թվով ձայները հիմնականում ստացել են Սալոմե Զուրաբիշվիլին և Գրիգոլ Վաշաձեն: 65 ընտրատեղամասում հաղթել է Սալոմե Զուրաբիշվիլին, իսկ հինգ ընտրատեղամասում, փոքր տարբերությամբ՝ Գրիգոլ Վաշաձեն: Նա հաղթել է հետեւյալ ընտրատեղամասերում՝
№13 ընտրատեղամասում, որը գտնվում է Մաջադիա գյուղում Գրիգոլ Վաշաձեն հավաքել է 92 ձայն, իսկ Սալոմե Զուրաբիշվիլին 86 ձայն:
Կոթելիա գյուղում՝ №42 ընտրատեղամասում Գրիգոլ Վաշաձեն հավաքել է 84 ձայն, Զուրաբիշվիլին՝ 80,
Հոկամ գյուղում՝ №51 ընտրատեղամասում, Գրիգոլ Վաշաձեն հավաքել է 104 ձայն, Զուրաբիշվիլին՝ 80 ձայն,
Գումբուրդո (Կումուրդո)գյուղում՝ №69 ընտրատեղամասում Գրիգոլ Վաշաձեն հավաքել է 75 ձայն, Սալոմե Զուրաբիշվիլին՝ 67 ձայն,
Խորենիա գյուղում՝ №65 ընտրատեղամասում Գրիգոլ Վաշաձեն հաղթել է 93 ձայնով, իսկ Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է 88 ձայն:
Թեկնածու չի եղել, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում չստանա գոնե մեկ ձայն:
Շուշան Շիրինյան