jnews.ge-ն հետևում է Ախալքալաքում և շրջանի գյուղերում ընտրությունների ընթացքին: Նյութը օրվա ընթացքում մշտապես թարմացվելու է: Այստեղ դուք կարող եք հետևել ընտրատարածքներում տիրող իրավիճակին ու խախտումներին, որոնք կնկատենք ընտրական պրոցեսի ընթացքում:

17:00
14:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում Ախալքալաք քաղաքում և Ախալքալաքի շրջանի գյուղերում պասիվ վիճակ էր: Մենք այցելեցինք Բարալեթ, Արագվա, Կուլիկամ, Խուլգումո, Խանդո, Ալաստան, Վարևան գյուղերը, ամեն տեղ խաղաղ էր, ընտրողները հազվադեպ էին գալիս ընտրատեղամաս: Կարտիկամ և Բավրա գյուղերում ընտրողները շատ ակտիվ էին, կուսակցությունների ներկայացուցիչները վերահսկում էին գործընթացը և ամեն ինչ անցնում էր առանց կոպիտ խախտումների: Միայն Խուլգումոյում պատի վրայի արձանագրությունը չէր լրացվել: Վարևան գյուղում «Հաշմանդամներին օգնելու ասոցիացիա» կազմակերպության դիտորդը խանգարում էր մեզ կատարելու մեր մասնագիտական պարտականությունները:

№3 ընտրատարածքում կային քիչ քանակությամբ ընտրողներ: Ժամը 18:00-ին մարդիկ սկսեցին խմբերով գալ ընտրատեղամաս:

№2 ընտրատարածքում համեմատաբար ակտիվ էր: Ընտրատարածքի մոտ միշտ ներկա էր իշխող կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուն, իր բազմաթիվ աջակիցների հետ: Այստեղ ժամը 16:04-ին չստուգեցին ընտրողի դրոշմագրումը:

vibori44

13:30
Ժամը 12:30-ի սահմաններում շատ մարդիկ էին հավաքվել Գումբուրդո գյուղի №69 ընտրատարածքի մոտ, հիմնականում տեղացիները: Այստեղ տեղի էր ունեցել բախում բնակիչների միջև: Միջադեպի պահին մենք տեղում չէինք, բայց ականատեսները ասացին, որ պարզապես մարդիկ միմյանց չէին հասկացել և վիճել են: Ընտրատեղամասում այդ պահին ընտրողներ չկային, կես ժամվա ենթացքում քվեարկեցին 2 ընտրող: Ժամը 12: 00-ի դրությամբ 700 ընտրողից քվեարկել էին 88 ընտրող: Ընտրատարածքի մոտ հավաքվել էին շատ մարդիկ և ավտոմեքենաներ: 2 ավտոմեքենա «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» գովազդային պաստառներով էին:

Նույն Գումբուրդո գյուղի №49 ընտրատեղամասում համեմատական ակտիվություն էր: Մեկ տարեց մարդ առանց անձնագրի եկավ ընտրատարածք: Հանձնաժողովի անդամները իմանալով, որ անկախ դիտորդը դեմ չէ, որ նա քվեարկի, թույլ տվեցին նրան կատարել իր քաղաքացիական պարտքը առանց անձնագրի: Դրանից անմիջապես հետո մի երիտասարդ կին մուտք գործեց առանց անձնագրի, սակայն նրան թույլ չտվեցին քվեարկել և ասացին, որ անձնագիրը բերի: Այս ընտրատարածքում ոչ բոլոր ընտրողների դրոշմագրումն էր ստուգվում: Կես ժամվա ընթացքում 3 տարեց ընտրողի խցիկում օգնեց ընտրություն կատարել միևնույն երիտասարդը, սովորական ընտրող:

Գումբուրդոյի ճանապարհի և Վաչյան-Կարծախ մայրուղու խաչմերուկում կանգնած էին ոստիկանության 2 մեքենաներ:

police

– Վաչիան գյուղի №25 ընտրատարածքում, ժամը 13: 50-ին, երբ մենք ժանանեցինք ճաշի ժամ էր, նստած էին միայն հանձնաժողովի քարտուղարը և դիտորդները: Հանձնաժողովի մնացած անդամները ճաշում էին: Ընտրատարածքից դուրս, դպրոցի միջանցքում նույնպես սեղան էր բացվել, այնտեղ ճաշում էին մարդիկ առանց անվանաքարտերի:

– Կարծախ գյուղի №40 ընտրատարածքում, ժամը 11: 15-ին ընտրողը հետևում էր մեկ այլ ընտրողի քվեարկության գործընթացին խցիկում: Ընտրատեղամաս մտավ մի ընտրող «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցության գովազդային վերնաշապկով:
vibori2

10:00
– Ախալքալաքի №03 ընտրատարածքը, №4 դպրոցի շենքում, ընտրողի համար բացվեց ժամը 8:00-ին: Այս ընտրատարածքում գրանցված է 1277 ընտրող, շարժական արկղերի ցուցակում 15 մարդ, հատուկ ցուցակում` 8: Այս ընտրատարածքում կուսակցությունից երկու դիտորդներ դեռ սկզբից առանց անվանաքարտի (բեյջ) էին, բայց հետո երբ հարցրինք, թե ինչ կարգավիճակ ունեն նրանք ընտրական գործընթացում, նրանք հանեցին իրենց անվանաքարտերը: «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության շրջանային ներկայացուցիչն առանց անվանաքարտի մտավ ընտրատարածք: Ընտրողներից մեկը, հերթում` երրորդը, հրաժարվեց դրոշմագրումից, բայց հանձնաժողովի անդամները բացատրեցին, որ դա անհրաժեշտ է և նրան արեցին դրոշմագրում, բայց ցուցամատի վրա: Վերջնական թուղթը արկղի մեջ հայտնվեց ժամը 8:06-ին: Առավոտից ընտրատարածքում ընտրողների ակտիվությունը միջին է: Առավոտից «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության քարոզիչը օգնում է ընտրողներին գտնել իրենց անունները:

– №4 ընտրատարածքում շարժական արկղը հանվեց ընտրատարածքից` 9:01-ին, տանը քվեարկողներից ցուցակում կա` 9 մարդ: Այս ընտրատարածքում գրանցված է 805 ընտրող:

– Կուլիկամ գյուղում, №35 ընտրատարածքում առավոտից ընտրողների հերթ է: Այստեղ գրանցված են 975 ընտրող, շարժական արկղի համար գրանցված է 12 մարդ, ընտրատարածքում աշխատում են հանձնաժողովի 10 անդամներ և 9 դիտորդ: Ժամը 10:00-ի դրությամբ, մեր հաշվարկներով, այստեղ քվեարկել է 100 ընտրող:

– Դիլիսկա գյուղում «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության քարոզիչները ընտրողներին բերում են իրենց ավտոմեքենաներով: Ընտրատարածքների մոտ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուն քարոզում է և ասում, որ ընտրեն 41-րդ համարը:

– №67 ընտրատարածքում, Ախալքալաքի №1 դպրոցում, այն պահին, երբ մենք մտանք ներս հանձնաժողովի անդամ չկար, ով ստուգում է դրոշմագրումը: Ընտրատարածքում կար «Հաշմանդամներին օգնելու ասոցիացիա» մոնիտորինգային կազմակերպությունից` 2 ներկայացուցիչ:

– №1 ընտրատարածքում առավոտից ընտրողների հերթ է: Այստեղ տեղի ունեցավ բախում դիտորդի և հանձնաժողովի անդամների միջև: Առավոտյան ժամը 8: 45-ի «Հաշմանդամներին օգնելու ասոցիացիայի» դիտորդը, Գիորգի Պետրոսյանը (“Վրաստանի Հայրենասերների դաշինքից” քաղաքապետի թեկնածուի որդին) կանգնած էր գրանցողների հետևում, որոնք մոտ էին գտնվում ընտրատարածքի պատին: Հանձնաժողովի անդամները նշեցին, որ դիտորդն իրավունք չունի մոտենալ գրանցողներին: Ընտրատարածք այցելեցին նաև Ախալքալաքի շրջանային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները: Արդյունքում, գրանցողների նստարանները հեռացվեցին պատերից:

«Մենք տեղափոխեցինք սեղանները, որպեսզի դիտորդները կարողանան կանգնել գրանցողներից թույլատրելի հեռավորության վրա», – մեկնաբանեց №1 տեղամասային հանձնաժողովի նախագահ Լուսինե Բաթոյանը:

Այս ընտրատարածքում մենք նաև նկատեցինք երկու ընտրող մեկ խցիկում:

– Կարծախ գյուղում (№40 ընտրատարածք) հանձնաժողովի անդամը, ով դրոշմագրումն է ստուգում հաճախ մոռանում էր ստուգել: «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչը վերցրեց տարեց ընտրողից քվեաթերթիկը, և մտավ խցիկ քվեարկեց և գցեց այն քվեատուփի մեջ: Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսկացության կողմից:
vibori17
– Գումբուրդոյում (Կումուրդո), №49 ընտրատարածքում, ժամը 10:00-ին 834 ընտրողից քվեարկել է 53 ընտրող: Այստեղ ընտրական պրոցեսը խաղաղ է: