Ընտրատեղամասերից մենք ստանում ենք այսօրվա քվեարկության առաջին արդյունքները, ըստ այդ նախնական հաշվարկների, առաջատարն է անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որի համար աշխատում էր «Վրացական երազանքի» շտաբը:
Ինչպես և սպասվում էր, Ախալքալաքի ձայները հիմնականում ստացան այն թեկնածուները, ում համար էլ այստեղ տարվում էր քարոզչությունը` Սալոմե Զուրաբիշվիլին, Դավիթ Բաքրաձեն եւ Գրիգոլ Վաշաձեն:
№67 ընտրատեղամասում ձայների հաշվարկն արդեն ավարտված է, կազմվում է վերջնական արձանագրությունը: Այստեղ 996 ընտրողներից ընտրություններին ընդամենը 275 մարդ է մասնակցել:
Ըստ հաշվարկի՝
Դավիթ Բաքրաձեն ստացել է 37 ձայն,
Գրիգոլ Վաշաձեն ստացել է 93 ձայն,
Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է 134 ձայն,
Միխեիլ Սալուաշվիլին ստացել է ավելի քան 1 ձայն, նրա օգտին քվեարկել է 5 հոգի:
№2 ընտրատեղամասում հաշվարկի գործընթացն եւս ավարտված է: 1450 ընտրողներից միայն 440 մարդ է մասնակցել:
Այստեղ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝
Դավիթ Բաքրաձեն ստացել է 39 ձայն,
Գրիգոլ Վաշաձեն ստացել է 86 ձայն,
Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է 301 ձայն,
1-2 ձայն ստացել են եւս 5 թեկնածու: