ԿԸՀ կայքում հրապարակված տվյալների համաձայն, Ախալքալաքի մունիցիպալիտետում 4 կուսակցություն հաղթահարել ե 3 տոկոսանոց ընտրաշեմը՝ «Վրացական երազանքը», «Ազգային շարժումը», «Եվրոպական Վրաստանը» և «Լելոն»:

Jnews-ը հաշվարկվել է ըստ ԿԸՀ հրապարակված տվյալների և ըստ այն բանաձևի, որով որոշվելու է ընտրաշեմը հաղթահարած կուսակցությունների կողմից Սակրեբուլոյում անցկացված պատգամավորների թիվը: Հարկ է նշել, որ տվյալները նախնական են, և հաշվարկը կատարվել է ոչ պաշտոնական, սխալման շեմը կարող է լինել 2,4%, այսինքն՝ 1 պատգամավոր:

Ըստ մեր հաշվարկների, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում ընդգրկված կլինեն հետևյալ թվականակով պատգամավորներ.

«Եվրոպական Վրաստան»՝ 2 պատգամավոր
«Միասնական ազգային շարժում»՝ 2 պատգամավոր
«Լելո»՝ 1 պատգամավոր
«Վրացական երազանք»՝ 37 պատգամավոր

Ստացված ձայների համաձայն՝ «Եվրոպական Վրաստան» կուսակցությունն, ըստ կուսակցության համամասնական ցուցակի, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլո կանցկացնի Հարություն Ալեքսանյանին և Աբրահամ Կարապետյանին:

«Միասնական ազգային շարժում» կուսակցությունը կարող է Սակրեբուլո անցկացնել Շիրվան Շիրինյանին և Արմեն Ունանյանին:

«Լելո» կուսակցությունը կխաղա Զաքար Զաքարյանի իր առաջին համարով:

«Վրացական երազանք» կուսակցությունը Սակրեբուլոյում իր ցուցակից կներկայացվի 23 պատգամավորով.

Նաիրի Իրիցյան, Գայոզ Լոմսաձե, Նանա Աղդգոմելաձե, Ռուբեն Պալյան, Սողոմոն Ասլանյան, Աննա Ղևենյան, Վարդան Պապոյան, Անզոր Կավրելիշվիլի, Սեդա Մելքումյան, Էդուարդ Աղասարյան, Սարգիս Ուզունյան, Մարինե Թաքթաքիձե, Զաուրի Պաքսաձե, Սարգիս Մելիքյան, Կարինե Քաչոտյան, Գիա Մելիքիձե, Հովիկ Մուրադյան, Թերեզա Չիվչյան, Մխիթար Ռստակյան, Գագիկ Գաբրիելյան, Լեյլա Ավագյան, Աղվան Աբաջյան, Արարատ Այվազյան:

«Վրացական երազանքից» մեծամասնական ընտրակարգով նաև 14 թեկնածու կանցնեն Սակրեբուլո.

Կարապետ Պալոյան, Հակոբ Չախմախչյան, Սիփան Շիպակցյան, Գրիգոր Կարագեբակյան, Նաիրի Մելտոնյան, Ալբերտ Մանուշյան, Գենադի Էլիզբարյան, Արամայիս Զաքարյան, Աշոտիկ Եղունյան, Համլետ Մովսիսյան, Վաղարշակ Առաքելյան, Գուրամ Օքրոաձե, Հրաչյա Մովսեսյան, Նվեր Մոսոյան:

Նյութում տեղ գտած պատգամավորների անունները տրված են Վրաստանի ԿԸՀ-ում գրանցված կուսակցությունների ընտրացուցակների համաձայն, կուսակցությունները կարող են այլ կերպ որոշել, այսինքն՝ թեկնածուները կարող են հրաժարվել, իսկ փոխարենը նույն սեռի հաջորդ թեկնածուն կարող է ընդգրկվել:

Անուններն ու ազգանունները նյութում սահմանված են ըստ պաշտոնական տվյալների և Ընտրական օրենսգրքի: