Ախալքալաքի ընտրական հանձնաժողովը մինչ այսօր ստացել է 15 դիմում-բողոք, որոնցից երկուսը ներկայացրել է «Բազմազգ Վրաստան» կազամակերպությունը, 1-ը «Իրավական ընտրության և դեմոկրատիայի միջազգային հասարակությունը», 11-ը «Վրաստանի հայրենասերների դաշինքը», իսկ 1-ը «Դմիտրի Լորդքիփանիձե, Կախա Կուկավա-Դեմոկրատական Շարժում» դաշինքը:
Հոկտեմբերի 23-ին «Բազմազգ Վրաստան» կազմակերպությունը դիմում-բողոք է ներկայացրել թվով 2 ընտրատեղամասերում որոշակի անճշտությունների վերաբերյալ, որոնցից 40/53 ընտրատեղամասում քաղաքապետի ընտրական արձանագրության մեջ ջնջում է արված, սակայն բացատրագիրը բացակայում է:
Իսկ մյուսի՝ 40/54 (Պտենա) ընտրատեղամասում կուսակցական ցուցակի արձանագրության մեջ ջնջում է կատարվել, սակայն բացատրագիր չի գրվել: Ընտրական հանձնաժողովը 2 հայցն էլ բավարարել է:
«Իրավական ընտրության և դեմոկրատիայի միջազգային հասարակություն» կազմակերպության դիմումը վերաբերում է 40/25 ընտրատեղամասին, որտեղ ընդհանուր առմամբ գրանցվել է 206 անվավեր քվեաթերթիկ, կազմակերպությունը պահանջում է վերանայել արդյունքները, սական Ախալքալաքի ընտրական հանձնաժողովը հայցադիմումը չի քննարկել, պատճառաբանելով, որ բողոքը գրվել է ոչ ճիշտ ժամանակին իր ձևով:
Հոկտեմբերի 23-ին «Դմիտրի Լորդքիփանիձե, Կախա Կուկավա-Դեմոկրատական Շարժում» դաշինքը մեկ ընդհանուր դիմում-բողոք է գրել, որը վերաբերում է Ախալքալաքի ընտրական շրջանի միանգամից մի քանի ընտրատեղամասերում կազմած արձանագրություններին, ինչպես նաև այն, որ իրենց դիտորդներին չեն թույլատրել քվեաթերթիկների հաշվարկին ներկա գտնվել: Սակայն հայցադիմումը չի բավարարվել ընտրական հանձնաժողովի կողմից: Այս դեպքում ևս «Ընտրական օրենսգրքի» պահանջներին անհամապատասխան լինելու պատճառով:
Իսկ արդեն հոկտեմբերի 24-ին միանգամից 11 դիմում-բողոք է գրել «Վրաստանի հայրենասերների դաշինքը», որոնք վերաբերում են՝ 41, 18, 19, 48, 69, 17, 53 ընտրատեղամասերում կազմված արձանագրություններին: Ընտրական հանձանժողովը 7 բողոքի դեպքում չի բավարարել պահանջը, 4-ի դեպքում նույնիսկ չի քննարկել հիմնականում Օրենսգրքի պահանջներին անհամապատասխան բողոքի պատճառով: