Կարտիկամ գյուղի №34 ընտրատեղամասում միջադեպ է տեղի ունեցել ընտրական հանձնաժողովի որոշ անդամների եւ Jnews.ge- ի լրագրողների միջեւ:
Մեր լրագրողներին թույլ չէին տալիս լուսանկարել ցուցադրական արձանագրությունը: Երբ լրագրողները քարտուղարին բացատրեցին իրենց իրավունքները, միայն դրանից հետո նրանք կարողացան լուսանկարել: Սակայն հանձնաժողովում լարվեցին լրագրողների հանդեպ:
Այն բանից հետո, երբ մեր լրագրողների կողմից ֆիքսվեց, որ ընտրատեղամասում գտնվում էին երկու կազմակերպությունների երկուական ներկայացուցիչ՝ «Արդյունաբերությունը կփրկի աշխարհը» եւ «21-րդ
դար», քվեատուփի մոտ նստող հանձնաժողովի անդամը սկսեց վիրավորել լրագրողներին` անվանելով անդաստիարակ, առ այն, որ նրանք մաստակ էին ծամում: Հանձնաժողովի մեկ այլ անդամ լրագրողներին ասաց, որ նրանք չպատասխանեն, քանի որ նրանց առջև տղամարդ է եւ հարգարժան ուսուցիչ: Դրանից հետո լրագրողները պատասխանեցին, որ Վրաստանի Սահմանադրությունը նույն իրավունքներն է ընձեռում ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց: Նաև, լրագրողներին դուրս «հրավիրվեցին» այն բանից հետո, երբ նրանք պարզապես խոսում էին «Բազմազգ Վրաստան» համաքաղաքացիական շարժման դիտորդի հետ, հանձնաժողովի անդամները սկսեցին բղավել, որ ընտրատեղամասում չի կարելի հարցազրույց վերցնել: