№66 ընտրատեղամասում սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողը քվեարկեց մեծ դժվարությամբ:
Դպրոցի բակի դարպասները փակ էին, երկու հոգի հաշմասայլակում գտնվող ընտրողին վերցրեցին եւ տեղափոխեցին նրան դարպասի դռների միջով: Որպիսի ընտրողն իջներ ընտրատեղամաս, նա եւ նրան ուղեկցող մայրը շրջանցեցին և խոտերի միջով հասան ընտրատեղամաս: Այնուհետեւ, ներս մտնելու համար, մայրը կրկին դիմեց ուրիշների օգնությանը, որպիսի նրան սայլակով բարձրացնեին շեմերից:
Պետք է նշել, որ նաև այլ, շատ ընտրատեղամասեր հարմարեցված չեն սահմանափակ ֆիզիկական հնարավորությունների տեր անձանց տեղաշարժի համար: