Ընտրությունների օրը Վրաստանում օրենքով սահմանված են մի շարք սահմանափակումներ: Հոկտեմբերի 31-ին՝ ընտրությունների օրը, քվեարկության շենքում արգելվում է նախընտրական քարոզչությունը:

Արգելվում են քվեարկությունից 8 ժամ առաջ և քվեարկության օրը մինչև 20:00-ն ընտրական սուբյեկտների վճարովի կամ անվճար ընտրական գովազդների և քարոզչական ծրագրերի հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակումը, ինչպես նաև ավտոմատ հեռախոսազանգերը և SMS հաղորդագրությունները՝ քարոզչական նպատակներով:

Ընտրությունների հետ կապված հասարակական կարծիքի հարցման արդյունքների հրապարակումը քվեարկության օրը՝ մինչև ժամը 20:00-ն, արգելվում է:

Բացի այդ, ընտրությունների օրը արգելվում է կուսակցության կողմից նշանակված թաղային և ընտրատեղամասային հանձնաժողովների անդամների հետկանչը: Ընտրական սուբյեկտին արգելվում է նշանակել, հետ կանչել և փոխարինել իր ներկայացուցչին: