Հոկտեմբերի 28-ին կայանալիք նախագահական ընտրություններում ընտրական համակարգում ամենուրեք կանանց թիվը գերազանցում է տղամարդկանց թվին, բացառություն են կազմում նախագահի թեկնածուների ցուցակները:
Հոկտեմբերի 28-ի նախագահական ընտրություններում Վրաստանում գրանցվել է 3 504 082 ընտրող, որոնցից 1 622 007-ը տղամարդիկ են եւ 1 881 106-ը` կանայք: Տոկոսային հարաբերությամբ իրավիճակը հետեւյալն է. տղամարդիկ՝ 46,30%, իսկ կանայք՝ 53,70%:
Թբիլիսիում գենդերային պատկերը հետեւյալն է` 990,892 ընտրողներից, 564,060-ը կանայք են, իսկ 426,832-ը տղամարդիկ են, 56,92%-ը կանայք են, 43,08%-ը` տղամարդիկ: Տարածաշրջաններում գրանցվել է 2 512 221 ընտրող, որոնցից 52,43%-ը կին ընտրողներն են, իսկ տղամարդիկ՝ 47,57%-ը:
Այլ երկրներում գրանցված վրացի քաղաքացիների շրջանում կանայք կազմում են 55,16%, իսկ տղամարդիկ` 44,84%:
Նախագահի 25 թեկնածուների միջև միայն երկու կին կա` անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, ում աջակցում է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը եւ «Քաղաքական շարժում ազատություն – Զվիադ Գամսախուրդիայի ճանապարհը» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Թամար Ցխորագաուլին:
Գրանցված 62 տեղական կազմակերպություններում դիտորդների թիվը կազմում է 1 193 հոգի, և այստեղ էլ են կանայք մեծամասնություն կազմում՝ 724 կին, 469 տղամարդ, տոկոսային հարաբերությամբ՝ 60,69%-ը կանայք եւ 39,31%-ը տղամարդիկ: Միջազգային 101 դիտորդներից 43,56%-ը կանայք են (44 հոգի) եւ 56,44%-ը տղամարդիկ են (57 հոգի):
Բոլոր մակարդակներում Ընտրական հանձնաժողովների 7484 ընտրական սուբյեկտների ներկայացուցիչների միջև՝ 4260-ը կին են եւ 3224 տղամարդիկ, տոկոսային հարաբերությամբ` 56,92%-ը կանայք են, տղամարդիկ` 43,08% են կազմում: Մամուլի եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչները ընդամենը 740-ն են, այստեղ պատկերը փոխվում է, 323 (43.65%) կանայք են, իսկ տղամարդիկ՝ 417 (56,35%):
ԿԸՀ-ի ընտրական վարչության կազմում՝ ԿԸՀ-ի 12 անդամներից 3-ը կին են, 9-ը` տղամարդ: ԿԸՀ-ի վարչական աշխատակազմում աշխատում է 266 մարդ, որից 130-ը կանայք են, իսկ 136-ը` տղամարդիկ:
Ընտրատեղամասերում ընդհանուր առմամբ աշխատում է 43 212 մարդ՝ 31,545 կին եւ 11,667 տղամարդ: Կանայք կազմում են 73%-ը, իսկ տղամարդիկ` 27%:
Ընտրատեղամասային հանձնաժողովների ղեկավարների միջև հետեւյալ գենդերային հավասարությունն է՝ ընտրատեղամասային հանձնաժողովների 3636 ներկայացուցիչներից կանայք կազմում են 2312-ը (63,83%), իսկ տղամարդիկ` 1315 (36,17%):
3,633 տեղակալների միջև կանանց թիվը 2,373 (65,32%) է, իսկ տղամարդկանց թիվը՝ 1260 (34,68%): 3,632 քարտուղարներից 3,364-ը (92,62%) կանայք են, իսկ 268-ը (7,38%) տղամարդիկ:
Շուշան Շիրինյան