Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 26-ին։ Ընտրություններին կարող է մասնակցել յուրաքանչյուր 18 տարին լրացած քաղաքացին։ Սակայն ոչ բոլորն են տեղյակ, որ գտնվելով այլ երկում կարող են մասնակցել ընտրություններին։ Ստորև Ձեզ ենք ներկայացնում ուղեցույցը։

Ինչպե՞ս մասնակցել ընտրություններին, եթե Վրաստանում չեք գտնվում

Եթե Վրաստանի քաղաքացին գտնվում է Եվրոպական ցանկացած երկրում, կամ ԱՄՆ-ում, ապա կարող է առանց որևէ խնդրի մասնակցել ընտրություններին այն տարածքներում, որտեղ Վրաստանն ընտրատեղամաս է բացել։ Սակայն քաղաքացին կարող է մասնակցել ընտրություններին, եթե նախապես գրանցվել է հյուպատոսական ռեգիստրում։

Ի՞նչ է պետք հաշվի առնել

Հյուպատոսական գրանցման համար դիմումը կատարվում է էլեկտրոնային եղանակով, կամ քաղաքացին պետք է գնա Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսարան։

Հյուպատոսական գրանցման համար դիմելու հարցաթերթիկը լրացնելու պահին քաղաքացին պետք է լինի նույն երկրում, որտեղ ցանկանում է քվեարկել։ Էլեկտրոնային դիմումի դեպքում հաշվի կառնվի IP հասցեները, ինչի միջոցով էլ պարզ կդառնա երկիրը, որտեղից լրացվել է դիմումը։

Քանի՞ օր առաջ է պետք գրանցվել

Դիմումը պետք է լրացնել մինչև հոկտեմբերի 7-ը (ոչ ուշ, քան ընտրություններից 19 օր առաջ)։ Ավելի ուշ ներկայացված հայտերը չեն ընդունվի։ Դիմում լրացնելն ավճար է։

Ի՞նչ է պետք հյուպատոսական ռեգիստրում գրանցվելու համար

Առաջին հերթին պետք է գտնեք հյուպատոսական հասցեն, որտեղ պետք է լրացնեք հայտը, իսկ երկիրն ընտրելու համար պետք է օգտվեք հյուպատոսության կայքից։

Սակայն, եթե չեք կարող գնալ հյուպատոսարան կարող եք գրանցվել նաև առցանց։ Գրանցումը կանցնեք էլեկտրոնային եղանակով (սեղմեք այստեղ), այնուհետև ընտրում եք երկիրը և ներկայացուցչությունը, որից հետո սեղմելով «հաջորդ» կոճակը մուտքագրեք Ձեր տվյալները:

Գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝

Հարցաթերթիկ

Ցանկացած փաստաթուղթ, ինչով անձը կհաստատի, որ դիմումը լրացված է Վրաստանի քաղաքացու կողմից։

Եթե Ձեր փոխարեն այլ անձ է գնում հյուպատոսություն, ապա անհարժեշտ է, որ նա ունենա լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ (այս դեպքում գրանցվել ցանկացող անձը պետք է լինի այն երկրում, որտեղ ցանկանում է գրանցվել),

Ցանկալի է, սակայն ոչ պարտադիր, որ անձն իր հետ ունենա լուսանկար և այլ երկրում գտնվելու փաստը հաստատող փաստաթուղթ։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության կայքում կարող եք ստուգել ոչ միայն գրանցված եք, թե ոչ, այլ նաև պարզել՝ թե ո՞ր հասցում եք քվեարկելու։

Հարկ է նշել նաև, որ ընտրություններին կարող է մասնակցել նաև այն անձը, ով հենց ընտրությունների օրն է դառնում 18 տարեկան։

Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանային ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի հոկտեմբերի 26-ին։