Հոկտեմբերի 26-ին, Բուլղարիայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության ժամանակ ջավախքցի Հայկ Մնացականյանը հանդես գալով Բուլղարիայի դրոշի ներքո գրավել է երրորդ տեղը։
Հայկը դեռ փոքր հասակից երազել է մասնակցել աշխարհի առաջնությանը և դառնալ ոսկե մեդալակիր: Նրա երաազանքն արդեն իրականություն է, մի փոքր տարբերությամբ՝ ոսկու փոխարեն բրոնզ:
«Մանկուց երազել եմ մասնակցել աշխարհի առաջնությանը և իհարկե արժանանալ ոսկե մեդալի, բայց այսօր երրորդ տեղ եմ գրավել և ուրախ եմ այս պահի իմ հաջողությամբ: Շնորհակալ եմ Աստծուն և Ջավախք ես Ձեզ հետ եմ»,- ասել է Աշխարհի բրոնզե մեդալակիր Հայկ Մնացականյանը:
72 կգ քաշային կարգում հանդես եկող 22-ամյա ռուսաստանաբնակ ջավախքցի Հայկ Մնացականյանը, ով 1 տարի առաջ է տեղափոխվել Բուլղարիա, փետրվարին դարձել է երկրի չեմպիոն, իսկ այժմ՝ աշխարհի առաջնության մեդալակիր:
22-ամյա Հայկի հաղթական ելույթը կարող եք դիտել ներքևում.
Աղունիկ Այվազյան