Ախալքալաքի շրջանային 40 ընտրական հանձնաժողովի անդամները տարիներ շարունակ չեն փոխվում: Jnews-ը ներկայացնում է, թե ովքեր են ընտրական հանձնաժողովի անձեռնամխելի անդամները:
Շրջանային ընտրական հանձնաժողովի մշտական անդամները ընտրվում են 5 տարով, վերջին անգամ Ախալքալաքի հանձնաժողովի անդամները ընտրվել են 2016 թվականի փետրվարի 4-ին: Նույն թվականի փետրվարի 17-ին Կենտրոնական հանձնաժողովի կողմից ընտրված անդամները ընտրել են նախագահ Հասմիկ Մառանգոզյանին, ով արդեն 13-րդ տարին է նույն պաշտոնին է: Այդ ընտրությունից հետո չեն փոխվել հանձնաժողովի ղեկավար պաշտոնները, նախագահը, փոխնախագահը, քարտուղարը՝ համապատասխանաբար Հասմիկ Մառանգոզյանը, Պաատա Փանջիկիձեն, Զուրիկո Մելիքիձեն:
Ալբերտ Թևանյանը և Նարինե Մոսոյանը մշտական անդամներն են: Երվանդ Պետրոսյանը, ով ևս մշտական անդամ էր 2017 թվականից դուրս է եկել հանձնաժողովից և նրա փոխարեն նշանակվել է Ռաֆիկ Կարապետյանը:
Անփոփոխ են մնում նաև հանձնաժողովի այլ անդամներ, նույնիսկ կուսակցությունների կողմից նշանակվածները, չնայած որ որոշ անդամներ տարբեր տարիներում ներկայացրել են տարբեր կուսակցություններ: Օրինակ, Կարինե Օմպոսյանը վերջին երեք ընտրությունների ժամանակ տարբեր կուսակցության ներկայացուցիչ է եղել, 2016 թվականին նա ներկայացրել է «Վրաստանի կոնսերվատորներ» կուսակցությունը, իսկ վերջին երկու ընտրությունների ժամանակ «Վրաստանի հայրենասերների դաշինքը»: Շուշանիկ Գուլանյան 2017 թ.-ին ներկայացրել է «Վրաստանի քրիստոնեա-կոնսերվատիվ» կուսակցությունը, իսկ այս տարի «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան»-ի ներկայացուցիչն է:
Նաիրա Քոչոյանը վերջին մի քանի ընտրություններում «Վրացական երազանք – դեմոկրատական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչն է եղել:
Աղունիկ Այվազյան