Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, որը լոյալ է թմրանյութեր օգտագործողների հանդեպ, ասում է, որ երկրում կանեփի արտադրությունը դեռ կարող է վնասել ավելի մեծ քանակությամբ բնակիչների, ինչպես նաեւ ազդում է երկրի միջազգային հեղինակության վրա:

«Հասարակությունը գիտի, եւ ես բազմիցս ասել եմ, որ ես վարվեցողական եմ թմրանյութեր օգտագործողների հանդեպ: Ես ոչ միայն քաղաքական հայտարարություններ եմ արել, այլեւ ներում եմ շնորհել բազում թմրանյութ օգտագործողների: Ես չեմ կարծում, որ թմրանյութեր օգտագործողները պետք է բանտում լինեն եւ պատիժ կրեն որպես հանցագործներ: Այս ֆոնի վրա, Վրաստանում թմրանյութերի արտադրության գաղափարը ինձ համար անընդունելի է», – հայտարարել է Մարգվելաշվիլին:

Երկրի գլուխը բացատրեց իր դիրքորոշումը հետեւյալ կերպ.

«Առաջինն այն է, որ եթե մենք դառնանք թմրանյութեր արտադրող երկիր, մենք իսկապես չենք կարող արդյունավետ վերահսկել թմրամիջոցների տարածումը եւ ենթադրաբար, ավելի շատ մարդիկ կդառնան այս արատի զոհերը», – ասել է նախագահը:

Բացի այդ, Մարգվելաշվիլին վստահ է, որ կանեփի արտադրությունը բացասական ազդեցություն կունենա երկրի միջազգային հեղինակության վրա:

«Երկրորդը՝ արտաքին քաղաքականության տեսանկյունից, Վրաստանը, որպես թմրանյութ արտադրող երկիր, չի համապատասխանում այն հեղինակությանը, որի համար մեզ սիրում են, գնահատում են, որի շնորհիվ մենք աջակցվում եւ պաշտպանվում ենք: Սա շատ բարդ հեղինակություն է, որին կարող է հետեւել բարդ արդյունքներ: Վրաստանը չի կարող լինել մարիխուանա կամ այլ թմրանյութեր արտադրող երկիր: Չի կարելի նման պիտակ կցել մեր երկրին», – ընդգծել է Մարգվելաշվիլին:

Սեպտեմբերի կեսերին, Վրաստանի կառավարությունը ներկայացել էր նախաձեռնությամբ՝ երկրում արտադրել կանեփ, բժշկական պատրաստուկներ եւ արդյունաբերական հումք ստեղծելու համար: Իշխանությունները շեշտում են, որ կանեփը կարտադրվի բացառապես արտասահման արտահանելու համար: Միեւնույն ժամանակ, երկրի ներսում մարիխուանայի օգտագործման կանոնները մտադիր են խստացնել: Երկու մասից բաղկացած օրինագիծը մշակվել է Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից:

Նախաձեռնությունը առաջացրեց Վրաց Ուղղափառ Եկեղեցու դժգոհությունը: Հոգևորականության ներկայացուցիչները մի քանի բողոքի ցույց անցկացրեցին, այդ թվում` Ռուսթավելիի պողոտայով բազմամարդ երթ: Ամենայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը, իր քարոզներում հանդես եկավ նախաձեռնության քննադատությամբ:

Սկանդալը փոքր ինչ մարեց, երբ խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հանդիպեց պատրիարքի հետ եւ հայտարարեց, որ օրինագծի քննարկումը կասեցվել է: Սակայն սեպտեմբերի 27-ին Կոբախիձեն լրագրողներին բացատրեց, որ օրինագիծը հանվել է ընդամենը որոշ ժամանակով եւ երկու ամիս անց խորհրդարանը կրկին այն քննարկելու է: