Թբիլիսիում հնարավոր է նոր միջազգային օդանավակայան կառուցվի: Այս մասին հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին։
Նրա խոսքով, գործող օդանավակայանը հնարավորություն չունի ընդլայնվելու երկրին անհրաժեշտ չափով։ Ուստի օրակարգում է ավելի մեծ հզորությամբ նոր օդանավակայանի կառուցումը, ասել է Խուցիշվիլին։
Վրաստանի կառավարության կողմից TAV Georgia-ի հետ կնքված գործող պայմանագրի համաձայն՝ Թբիլիսիից 200 կմ շառավղով արգելվում է նոր օդանավակայանի կառուցումը։ Նոր օդանավակայանը կարող է կառուցվել մինչև 2027 թվականը, երբ ավարտվի TAV Georgia-ի հետ պայմանագրի ժամկետը, ասում է Խուցիշվիլին։
Ավելի վաղ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր նոր օդանավակայան կառուցելու ծրագրերի մասին՝ առանց մանրամասների։
Օդանավակայանը կարող է կառուցվել Վազիանիի ռազմական օդանավակայանի բազայի վրա, նման հնարավորության մասին «Վրացական երազանքի» կառավարությունը խոսել էր դեռ 2013 թվականին: