Միասնական ազգային շարժման քարոզիչները պնդում են, որ «Եվրոպական Վրաստան»-ն Ախալքալաքում Սահակաշվիլու անունից քարոզչություն է անցկացնում: ՄԱՇ-ի Ախալքալաքի գրասենյակում տեղյակ չեն այս մասին, իսկ «Եվրոպական Վրաստան» -ի գրասենյակում ասում են, որ իրենք քարոզիչներ չունեն և չունեն Սահակաշվիլու անվան կարիքը:
Մեգի Գոցիրիձեն, հոկտեմբերի 11-ին, ժամը 14: 59-ին, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի գրառում, որտեղ նա գրում է, որ Ախալքալաքում ընտրողն ասել է, որ քվեարկելու է Սահակաշվիլու թեկնածուի օգտին՝ համար «2»-ին:
«Մերոնք սկսեցին համոզել նրան, որ Սահակաշվիլու կողմից աջակցվող թեկնածուն 2-րդ համարի ներքո չէ, այլ՝ 5-րդ: Այնուհետև ախալքալաքցի տղամարդը վերցրեց հեռախոսը և զանգահարեց Արսեն Կարապետյանին, ասելով, որ պարզվում է Սահակաշվիլու թեկնածուն համար 5-ն է, ինչու եք ինձ գցել մոլորության մեջ: Նրանք երկուսն էլ Սահակաշվիլիի թեկնածուներն են, և մենք այդպես բաժանում ենք ձայները մեր միջև, այդպես է անհրաժեշտ: Պատասխանեց Արսեն Կարապետյանը»,- գրում է Մեգի Գոցիրիձեն:
Մենք, հստակեցնելու համար, թե որտեղ է դա տեղի ունեցել, փորձեցինք կապ հաստատել նրա հետ, սակայն դեռևս չենք կարողացել: «Ուժը միասնության մեջ է»-ի Ախալքալաքի գրասենյակում, որի մեջ մտնում է նաև ՄԱՇ-ը, մեզ ասացին, որ իրենք տեղյակ չեն այս իրավիճակի մասին, և որ Մեգի Գոցիրիձեն շտաբի աշխատակից չէ:
«Ուժը միասնության մեջ է» դաշինքի նախագահ Ռաիսյան Աշոտն ասում է.
«Եթե ես նման ձայնագրություն ունենայի, ես բոլորին, և քաղաքում, և գյուղերում ասել եմ, կդիմեի դատարան: Նրանք չունեն ձայներ, և ցանկանում են ձայներ ստանալ Սահակաշվիլիի անունով: Նրանք դավաճանեցին Ազգային շարժմանը և ստեղծեցին «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը: Նրանք առանձին կուսակցություն են և «Ազգային շարժում» կուսակցության հետ որևէ հարաբերություն չունեն», – ասաց Աշոտ Ռաիսյանը:
«Եվրոպական Վրաստան» կուսակցության տարածաշրջանային կազմակերպության ղեկավար Արսեն Կարապետյանը հերքում է Մեգի Գոցիրիձեի մեղադրանքները:
«Մենք չունենք քարոզիչներ: Մենք ժողովրդին բարձր ենք գնահատում, որպիսի մատնացույց անենք թե նա ում տա իր ձայնը: Ես ուզում եմ դիմել մեր մրցակիցներին՝ դադարեցնել իրենց խաղերը, մեր տարածաշրջանում բացարձակ հաղթանակ կտանի Դավիթ Բաքրաձեն: Ինչ վերաբերում է,թե ինչու են նրանք բաժանվել, կային գլոբալ խնդիրներ, որոնց հետ կապված մենք չենք եկել ընդհանուր հայտարարի: Ով մեզ դավաճան է անվանում, թող հիշի իր անցյալը, ինչ ճանապարհով են իրենք եկել, ինչ կարծիքի էին այս կուսակցության մասին, և ում էին անվանում արյունալի ռեժիմ», – ասաց Արսեն Կարապետյանը:
Շուշան Շիրինյան