Համաձայն միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից անցկացրած հարցման, Վրաստանի քաղաքացիների մեկ երրորդից ավելին պատրաստ են աջակցել իշխող կուսակցությանը առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Մասնավորապես, այն հարցին, որ եթե ընտրություններն անցկացվեն այս շաբաթ, ում օգտին կքվեարկեիք՝ 36%-ն ասել է «Վրացական երազանքին», իսկ 15%-ը` «Միացյալ ազգային շարժմանը»:
Մնացած քաղաքական կուսակցությունների ձայները բաշխվել են հետևյալ կերպ. «Եվրոպական Վրաստան – Ազատ դեմոկրատներ»՝ 4%, «Հանուն նոր Վրաստանի՝ ռազմավարություն Աղմաշենեբելի»՝ 4%, «Վրաստանի հայրենասերների դաշինք»՝ 4%, «Լեյբորիստական կուսակցություն»՝ 3%:
Ընտրողների 23%-ը նշել է, որ չգիտի ում օգտին քվեարկի կամ չի կարող պատասխանել հարցին:
Հետազոտությունն անցկացվել է Հարցումների և շուկայավարման ինստիտուտի կողմից՝ օգոստոսի 4-21-ը: Ընդհանուր առմամբ, Վրաստանի ամբողջ տարածքում հարցվել է 1500 քաղաքացի՝ անձնական հարցազրույցների ձևաչափով: Ուսումնասիրությունը ֆինանսավորվում է USAID-ի (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն) կողմից: Միջին սխալմունքի շեմը +/- 2.5% է: